Իրանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել արտոնյալ առևտրի պայմանագիր կնքելու հարցում

Իրանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել արտոնյալ առևտրի պայմանագիր կնքելու հարցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amԻրանի և Ադրբեջանի պատվիրակությունները համաձայնության են եկել երկու երկրների միջև արտոնյալ առևտրի շուրջ պայմանագիր կնքելու հարցում:

Ինչպես փոխանցում է «Թանսիմ» գործակալությունը, տնտեսական և դիվանագիտական ոլորտի պաշտոնյաները, որոնք ներկայացնում են Իրանն ու Ադրբեջանը, եռափուլ բանակցություններ են անցկացրել արտոնյալ առևտրի պայմանագիր կնքելու շուրջ: Երրորդ փուլն անցկացվել է տեսաժողովի ձևաչափով:

Առցանց միջոցառմանը ներկա են եղել Իրանի Առևտրի առաջխաղացման կազմակերպության և Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները, ինչպես նաև երկու երկրների ԱԳ նախարարները:

Երկու կողմերը նախատեսում են բանակցությունների հաջորդ փուլն իրականացնել՝ վերջնական տեսքի բերելու համաձայնագրի նախագիծը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում