Թուրքիայի հետ լարվածության ֆոնին հունական օդուժը կվերապատրաստվի Իսրայելի կողմից

Թուրքիայի հետ լարվածության ֆոնին հունական օդուժը կվերապատրաստվի Իսրայելի կողմից

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amԵրեքշաբթի օրը Հունաստանը պայմանագիր է կնքել իսրայելական Elbit ընկերության հետ՝ «Կալամատայի» թռիչքների պատրաստման միջազգային կենտրոնում հունական ռազմաօդային ուժերի օդաչուներին 22 տարի ժամկետով վերապատրաստման մասին, հայտնում է almasdarnews.com լրատվական գործակալությունը:

Այս վերապատրաստումները Հունաստանի կառավարության համար տարեկան 62,5 միլիոն եվրո կարժենան:

«Կալամատա» ավիաբազայում միջազգային թռիչքների ուսումնական կենտրոն ստեղծելու նախագծի համար անցկացվող մրցույթում իսրայելական Elbit ընկերությունը հաղթել է կանադական CAE-ին:

Իսրայելական առաջարկի արժեքը 22 տարվա համար 1,375 միլիարդ եվրո է, ինչը նշանակում է, որ այն տարեկան բյուջեում կարժենա 62,5 միլիոն եվրո, մինչդեռ Կանադայի հայտը 20 տարվա ընթացքում գնահատվել էր 1,254 միլիարդ եվրո:

Առաջարկը գնահատվել է իսրայելի Ազգային պաշտպանության նախարարության և Հունաստանի կառավարության կողմից, որպես ավելի շահավետ, քան կանադական CAE-ի առաջարկը, ինչպես ֆինանսական բաղադրիչի, այնպես էլ վերապատրաստման տեսանկյունից:

Այս պայմանագրի հիմքում, ենթադրաբար, Հունաստանի լավ հարաբերություններն են Իսրայելի հետ, Հունաստանի օդուժի օդաչուների համատեղ մանևերն Իսրայելի օդուժի հետ համատեղ զորավարժություններում և Թուրքիայի՝ Միջերկրական ծովի տարածաշրջանում ապակայունացնող դերի ընկալումը:

Դեկտեմբերի 10-ին Եվրամիությունը պատժամիջոցներ է կիրառել Անկարայի նկատմամբ՝ դրանք որակելով որպես Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «անօրինական և թշնամական պահվածք»: Դրան ի պատասխան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին ասել է, որ ցանկանում է «նոր էջ» բացել Եվրամիության հետ:

Հիշեցնենք, որ Հունաստանի և Թուրքիայի միջև լարվածությունն սկսվել էր օգոստոս ամսին՝ թուրքական Oruç Reis նավի կողմից հունական նավատորմին հասցված հարվածից հետո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում