Կառավարության շենքի մոտ կուտակվել են ոստիկանական մեծաթիվ ուժեր և շրջափակել շենքը. ՈՒՂԻՂ

Կառավարության շենքի մոտ կուտակվել են ոստիկանական մեծաթիվ ուժեր և շրջափակել շենքը. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Այսօր ժամը 11:00-ին նախատեսված է կառավարության հերթական նիստը: Ընդդիմությունը հայտարարել էր, որ ժամը 10:00-ից իրենք շրջափակելու են կառավարության շենքը:

Նշենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքին Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ այսօր ժամը 10:00-ից կառավարության շենքի բոլոր մուտքերը շրջափակվելու են: Նա հայտարարել էր, որ չպետք է թույլ տան Նիկոլ Փաշինյանին մոտք գործել կառավարության շենք և անցկացնել գործադիրի նիստը:

Այս պահին սակայն ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կուտակել կառավարության շենքի մոտ, ոստիկաններն իրենք են շրջափեկել կառավարության շենքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում