Ոստիկանությունը, բռնի ուժ կիրառելով, Կառավարության մոտից քաղաքացիներին բերման է ենթարկում. ՈՒՂԻՂ

Ոստիկանությունը, բռնի ուժ կիրառելով, Կառավարության մոտից քաղաքացիներին բերման է ենթարկում. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Քաղաքացիները շարունակում են փակ պահել Կառավարության մուտքը։ Դիտարկմանը, թե նրանք Կառավարության մոտ էին՝ թույլ չտալու, որ Կառավարության նիստը կայանա, սակայն այն մեկնարկել է, և բոլոր նախարարները ներկա են, ակցիայի մասնակիցներից ՀՅԴ ՀԵՄ կենտրոնական վարչության անդամ Քրիստինե Վարդանյանը արձագանքեց․

«Եթե կառավարության նիստը մեկնարկել է, ուրեմն՝ նիստից չեն կարողանա դուրս գալ։ Այստեղ կանենք մեզնից կախված ամեն ինչ, որ այս ազգակործան կառավարության գործունեությունը խոչընդոտենք։ Իրենց ամեն որոշումը, ամեն ժամ ավել պաշտոնավարելը հակասում է ՀՀ շահերին, ուստի խոչընդոտելու ենք այն գործունեությունը, որը խաթարում է այս ժողովրդի զարգացումն ու սպառնում է մեր անվտանգությանը»,- ասաց նա։

Վարդանյանը դիմեց նաև ԱԺ իշխանական խմբակցության պատգամավորներին՝ ասելով, թե նրանք Կառավարության մուտքերը շրջափակած քաղաքացիների աչքերի մեջ չեն կարող նայել։

«Դուք ստանալու եք երևի ամենադաժան պատիժը։ Ժողովրդի արդար զայրույթն ամբողջությամբ կոտրվելու է ձեր գլխին, որովհետև, ի տարբերություն ձեզ, ձեր առաձնորդը փախչելու է կամ գուցե ունի պայմանավորավածություններ։ Դուք եք, որ չեք հասցնելու որևէ բան անել, ու պատասխան եք տալու հայ ժողովրդի առաջ»,– ասաց նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում