Ալիևի կողքը վիզը ծուռ նստում է, գալիս է այստեղ՝ բոլորին ասֆալտին է փռում. քաղաքացի

Ալիևի կողքը վիզը ծուռ նստում է, գալիս է այստեղ՝ բոլորին ասֆալտին է փռում. քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: «Այստեղ ներկա մարդիկ հասկանում են, որ հայրենիք ենք կորցնում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Փաշինյանի հրաժարականի պահանջով կառավարության մոտ բողոքի ակցիա անող քաղաքացիներից մեկը։

Նա նշեց, որ չի հասկանում այն մարդկանց դիրքորոշումը, որոնք չեն մասնակցում այս ակցիաներին. «Նիկոլը դավաճան է, իրավունք չունի կառավարելու այս երկիրը։ Քանի ինքը կա, ոչ մի հաջողություն չենք ունենալու։ Իր ամեն վայրկյան, րոպե մնալը վնաս է այս երկիրին։

Դավաճանը Նիկոլը պետք է գնա»։

Քաղաքացու խոսքով, նրա մնալու դեպքում վտանգները շատ են լինելու, հասարակության պառակտումը շարունակվելու է։

«Չենք իմանում իրենց պայմանավորվածությունները։ Ոչ ոք չի տեսել այդ թղթերը, ոչ ոք չի բացառում, որ Սյունիքից, Տավուշից, Վայոց Ձորից մի մասը…

Նիկոլը սուտասան է, շիզոֆրենիկ, կրթություն չի ստացել։ Ո՞նց կարող է ներկայացնել մեր երկիրը։ Մարդ ամաչում է, որ իր երկրի ղեկավարը վիզը ծռած նստում է Ալիևի կողքը, գալիս է այստեղ բոլորին ասֆալտին է փռում։ Դուխով տղա ես, այնտեղ խոսի։ Եկել ես այստեղ, ոստիկանների հետևում կանգնում ես ու մեծ-մեծ խոսում»,– ասաց քաղաքացին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում