Բերման է ենթարկվել 69 ցուցարար. ՀՀ ոստիկանություն

Բերման է ենթարկվել 69 ցուցարար. ՀՀ ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amԿառավարության շենքի մոտ հավաքված «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնությանը միացած 69 ցուցարար բերվել է ոստիկանություն: Tert.am-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից:

«Այս պահի դրությամբ ոստիկանություն է բերվել 69 քաղաքացի: Ակցիայի մասնակիցները բերվել են ոստիկանություն վարչական իրավախախտում կատարելու համար: Վարչական իրավախախտում կատարելու վերաբերյալ կկազմվեն համապատասխան արձանագրություններ»,- ասացին ոստիկանությունից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում