«Երևի մեր կալանավորումն ինչ-որ ենթատեքստ ունի, երևի նոր տարածքներ կան, որ պետք է հանձնվեն թշնամուն»

«Երևի մեր կալանավորումն ինչ-որ ենթատեքստ ունի, երևի նոր տարածքներ կան, որ պետք է հանձնվեն թշնամուն»

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.amՄի խումբ սյունեցիներ այսօր հավաքվել են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դիմաց։ Այս քայլով նրանք իրենց աջակցությունն են հայտնում Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին, քանի որ պետք է որոշվի վերջինիս խափանման միջոցը։

Դատարանի բակում էր նաև Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը։

Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ այս ողջ պրոցեսը և այն դրդող մարդկանց անլուրջ է համարում։

«Երևի մեր կալանավորումն ինչ-որ ենթատեքստ ունի, երևի նոր տարածքներ կան, որոնք պետք է հանձնվեն թշնամուն։ Այսօր առավոտյան ես ստացա պատասխանը, որ, այո, դա հենց այդպես էր։ Ամեն քայլի պետք է գնանք, որպեսզի մեր պատմական հողերը, և այն, ինչ մերն է, գոնե այս փուլում մնա մեզ։ Մենք պատերազմի ընթացքում շատ ավելի բարենպաստ հողեր էինք կարողացել պահել, և այս մարդիկ ուղղակի նվիրեցին։ Ես խոսում եմ միայն Գորիսի մասին, որտեղ Խնձորեսկը, Որոտանը, Շուռնուխը մի քանի մետրի վրա են թշնամուց։ Օրինակ՝ Շուռնուխն ու Որոտանը ոչ թե մի քանի մետրի վրա են, այլ նրանց տները պետք է կպած լինեն թշնամուն, որն ամենավտանգավորն է»,- ցավով ասաց նա։

Առուշ Առուշանյանը հայտնեց, որ ինքը սպասելու է դատարանի օբյեկտիվ որոշմանը, որպեսզի Մանվել Փարամազյանի հետ գնան Սյունիք։

«Վիրտուալ տիրույթից իմացա, որ երբ մենք այնտեղ չենք եղել, մեր համագյուղացիներից մի կին բանակցել է թուրքի հետ. սա աբսուրդի ժանրից է։ Մենք հետ կգնանք և կհասկանանք՝ այնտեղ ինչ է կատարվում, որովհետև առավոտյան արդեն զանգ կար, որ մեր պատմական հողերը, որոնք երբևէ թշնամու ձեռքում չեն եղել, մնում են թշնամուն։

Այսինքն՝ թշնամին է որոշում, թե որն է իրենը։ Նա (Փաշինյանին նկատի ունի, խմբ.) կանխավ տեղյակ է եղել այս ամենի մասին, ինչն այսօր կատարվում է և պատահական չէին մեր ձերբակալությունները, պատահական չէր այս կռվող տղերքին խրամատից հանելը»,- նկատեց Գորիսի քաղաքապետը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում