Վրաստանի իշխանությունները հաստատել են կառավարության նոր կազմը

Վրաստանի իշխանությունները հաստատել են կառավարության նոր կազմը

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Վրաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ վստահության քվե հանձնեց վարչապետի թեկնածու Գեորգի Գախարիային, կառավարության նրա ներկայացրած կազմին և կառավարական ծրագրին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

«Վրացական երազանք» իշխող կուսակցությունը հոկտեմբերի 31-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով 90 տեղ է ստացել խորհրդարանի 150 մանդատից:

Ընտրությունների արդյունքների հաստատումից հետո Վրաստանի կառավարությունը վայր էր դրել իր լիազորությունները:

Վարչապետի թեկնածու Գախարիան խորհրդարանի հաստատմանն էր ներկայացրել կառավարության նորացված կազմն ու կառավարական ծրագիրը: Կառավարության նոր կազմում ընդգրկվել են բոլոր նախկին նախարարները, բացի արդարադատության նախարարից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում