Ոստիկաններն աղջիկներին հարվածելով տանում էին, մեկն էլ ասաց՝ քո հետևից գալու եմ. ակցիայի մասնակից (տեսանյութ)

Ոստիկաններն աղջիկներին հարվածելով տանում էին, մեկն էլ ասաց՝ քո հետևից գալու եմ. ակցիայի մասնակից (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amԱյսօր շատ կոպիտ ձևով, անգամ աղջիկներին հարվածելով ոստիկանները տանում էին, իրար մեջ խոսելով, թե ես իրան եմ տանում, դու՝ իրան, ինչ-որ օպերացիա էր էլի երևի մշակված, չհասկացանք, թե պատճառն ինչ էր, երևի հրահանգ կար: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում պատմեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիայի մասնակիցներից մեկը:

«Ոստիկանները, երբ հինգ րոպե ժամանակ տվեցին ճանապարհ բացելու, մենք բացեցինք: Հետո Ամիրյանի վրա էլի ուզում էինք հինգ րոպեով կանգնել, ոստիկաները եկան, ասացին՝ չեք կանգնելու ու միանգամից հարձակվեցին մարդկանց վրա: Ես վստահ չեմ, որ նրանք ոստիկաններ են եղել, որովհետև իրական տղամարդն իրեն թույլ չէր տա աղջկան գետնին շպրտելով, հարվածելով մայթերից տաներ, վերջում էլ մեկը եկավ, աղջկան ասաց՝ ես քո հետևից գալու եմ»,- պատմեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում