Ռուսական ուժերը նոր ռազմաբազա են տեղակայել Ռաքքայի մոտակայքում. SOHR

Ռուսական ուժերը նոր ռազմաբազա են տեղակայել Ռաքքայի մոտակայքում. SOHR

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amՄարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը (SOHR), հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ ռուսական ուժերը Սիրիայում նոր ռազմաբազա են տեղակայել Ռաքքա քաղաքից հյուսիս ընկած Այն Իսա շրջանի Կալտա գյուղում:

Միևնույն ժամանակ նշվում է, որ վերսկսվել են ռազմական բախումները «Սիրիական դեմոկրատական ուժեր» զորամիավորման և թրքամետ խմբավորումների միջև, որոնք հրթիռային հարվածներ են փոխանակել այդ շրջանի երկու գյուղերում:

Սիրիական դիտորդական կենտրոնի տվյալներով՝ ռուսական ուժերը զինտեխնիկա և այլ սարքավորումներ տեղափոխող 22 բեռնատարից բաղկացած շարասյուն են բերել նոր բազայի տարածք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում