AM | RU
USD
EUR
RUB

Ադրբեջանն Արցախում իրականացնում է լայնածավալ ծրագրեր, իսկ մենք փորձում ենք փրկել երկիրը Նիկոլից․ Էլինար Վարդանյան

 

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Times.amՄինչ Նիկոլ Փաշինյանը կառչել է աթոռից և փորձում է ամեն գնով պահել այն, մինչ իմքայլական պատգամավորները թաքնվել են խորը «բունկերներում», մինչ հասարակության մի մեծ զանգված շարունակում է մնալ անտարբեր, իսկ փոքր հատվածը փորձում է ամեն գնով արդարացնել Նիկոլին, Ադրբեջանն Արցախում իրականացնում է լայնածավալ ծրագրեր.

1. Ադրբեջանը սկսել է Հորադիզ-Մինջևան-Հայաստանի պետական սահման ավտոճանապարհի շինարարությունը։ Նախագծվում է նաև Կուբաթլի-Լաչին ավտոճանապարհը։

2. Ասֆալտապատման աշխատանքներ է սկսել Կապանի օդանավակայանի հարակից տարածքում։

3. Շուշիում բացել է այդ երկրի Պետանվտանգության ծառայության նոր վարչական շենքը։ Այն ծառայելու է Շուշիի ՊԱԾ շրջանային վարչությանը։

4. Աղդամի շրջանում մոնիթորինգային կենտրոնի ստեղծման փուլում է: Ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը կվերահսկի հրադադարի ռեժիմի պահպանումը։

5. Ադրբեջանի նախագահի պահուստային ֆոնդից 50 մլն մանաթ (29.4 մլն դոլար) է հատկացվել դեպի Շուշի հասանելիությունը ապահովելու համար։ Այդ նպատակով կառուցվում է Ահմադբեյլի-Ֆիզուլի-Շուշի ավտոճանապարհը։ Ճանապարհը, որն անցնելու է Ֆիզուլիի շրջանի Ահմադբեյլի բնակավայրով, հայկական Հադրութի և Մարտունու շրջաններով դեպի Շուշի քաղաքը, ձգվելու է 101.4 կմ։ Ավտոմայրուղին կկապվի Բաքու-Շիրվան-Սաաթլի-Հորադիզ ճանապարհին։

6. 1,3 մլրդ դոլար է հատկացվելու Լեռնային Ղարաբաղում Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքների վերականգնմանը: Հատկացումը նախատեսված է խորհրդարան ներկայացված 2021 թվականի պետբյուջեի օրինագծով։

7. Ջերմուկից մի քանի կիլոմետր հեռավորության վրա կառուցվում է Ադրբեջանի զինված ուժերի ռազմաբազա։

8. Շուշի քաղաքում օգոստոսի 10-15-ը պլանավորված է իրականացնել Խոհարարության միջազգային փառատոն։

9. Ծրագրվում է վերականգել Բարդա - Աղդամ երկաթուղային ճանապարհը։

10. Իլհամ Ալիևը Ղազախստանի նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հեռախոսազրույցի ժամանակ ղազախական ընկերություններին հրավիրել է մասնակցել Լեռնային Ղարաբաղի վերականգնմանը։

11. Լեռնային Ղարաբաղի վերականգման աշխատանքներում ակտիվ մասնակցության մասին է հայտարարել «Կապիտալ Բանկը»։ Բանկը մասնաճյուղեր կբացի Շուշիի, Լաչինի, Աղդամի, Ջեբրայիլի, Քելբաջարի և Զանգելանի շրջաններում։ Բանկի նախագահ Ռովշան Ալլահվերդիևը հայտարարել է, որ «Իրենք միշտ վստահ են եղել, որ իրենց մասնաճյուղերը կվերադառնան Արցախ։ Հայաստանի ագրեսիվ քաղաքականության հետևանքով իրենց տարածքներից քշվածները կօգտվեն Կապիտալ բանկի նոր մասնաճյուղերի ծառայություններից։»։

12. Ազերիգազ ընկերությունը սկսել է Արցախի գազիֆիկացման աշխատանքները։ Տարածքների վերակառուցման և ենթակառուցվածքների ստեղծման համար SOCAR ընկերության ղեկավարության հանձնարարությամբ սկսվել են բնական գազի մատակարարման տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքներ։

13.Կնքվել են պայմանագրեր թուրքական ընկերությունների հետ, որոնք կներգրավվեն Արցախի տարածքների վերականգման գործում։

14. Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջեյմս Շարպը իր թվիթերյան էջում հայտնել է, որ Ադրբեջանի տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարի հետ քննարկել են ազատագրված տարածքներում խելացի քաղաքներ ստեղծելու գաղափարը։

15. Սպորտի և երիտասարդության նախարարությունը հայտարարել է, որ պատրաստվում են վերականգնել և կառուցել 18 սպորտային հրապարակ Ֆիզուլիում, 19՝ Կուբաթլուում, 20-ը՝ Աղդամում, 6-ը՝ Ջաբրաիլում, 10-ը՝ Քելբաջարում, 29-ը՝ Լաչինում, 14-ը՝ Զանգելանում։ Շուշիում կկառուցվի ֆուտբոլի և վոլեյբոլի հրապարակ։ Աղդամում պլանավորվում է կառուցել մարզաառողջարանային համալիր, լողավազան, սպորտային ճամբար «Ղարաբաղ»։

Ամբողջ խնդիրն այն է, որ այժմ սկսվել է նոր որակի պատերազմ, նոր որակի մրցավազք՝ ո՞վ, ի՞նչ ծրագիր և ի՞նչ ծավալով կիրագործի։ Հայաստանը ևս ունի հսկայական անելիքներ Արցախում և Սյունիքում։ Անրաժեշտ են նոր ենթակառուցվածքներ, նոր ճանապարհներ, նոր թունելներ։ Անհրաժեշտ է վերականգնել բնակավայրերը։ Մենք դա կարող ենք անել։ Բայց առայժմ փորձում ենք փրկել երկիրը անիշխանությունից։ Փրկել երկիրը Նիկոլից։

Մենք ժամանակ ենք կորցում։

Լրահոս
Փաշինյանն ու իր «թիմը» կատարել են հավանական ու անհավանական բոլոր այն քայլերը, որոնք ամբողջությամբ բացահայտում են նրանց ապազգային էությունը․ Հասրաթյան Այստեղ խնդիրը միայն Օնիկ Գասպարյանի անձը չէ. Տիգրան Աբրահամյան Երրորդ նախագահի գրասենյակը պատասխանել է լրատվամիջոցներին ԳՇ պետը բախումների չի տանում. Արա Զոհրաբյան Փաստորեն հույսերս ապարդյուն էին. Ռոբերտ Հայրապետյան Գյուղապետ. «Աչքիս դառնում ենք Աղավնոյի պետություն» Ընտանիքի անդամները հնարավորություն կունենան տեսակցել Արա Սաղաթելյանին. արգելանքը հանվել է Անդրանիկ էֆենդի, բա ապրիլյանի հանձաժողովի զեկույցը ի՞նչ եղավ. Արմեն Աշոտյան Որ լսում եմ Ալիևի հայտարարությունները, գիշերները չեմ քնում. Տեղի համայնքապետ Նոր նշանակում՝ Արցախում Դոլարն ու եվրոն էժանացել են Հայրենիքի փրկության շարժումն արձագանքել է Օնիկ Գասպարյանի մասին նախագահի որոշմանը Նոր թանկացում. վարորդներն իրենց խախտումները բողոքարկելու համար պետտուրք կվճարեն Եվ այլևս ակնհայտ է ամեն ինչ՝ դավաճանն աջակցություն չունի. Իշխան Սաղաթելյան Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատեց գեներալ Վրեժ Գաբրիելյանին Коммерсантъ-ը ծաղրել է Փաշինյանին. Mediaport Նախագահը որոշում է կայացրել Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկության վերաբերյալ Արցախի Կարմիր Շուկան վտանգվա՞ծ է. Ադրբեջանցիները 30 գերու վերադարձի դիմաց առաջարկություն են արել. Փաշինյանը կողմ է, ԱԳՆ-ն՝ դեմ. «Մեդիապորտ» Էդմոն Մարուքյանը հանդիպել է Արմեն Սարգսյանի հետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Փաշինյանին հսկում էր նաև քաղաքացիական հագուստով ծառայողների մի քանի շարք. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արթուր Ղազինյան. Իմ տեղեկություններով, Արմեն Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը երեկ եկել են համաձայնության Նիկոլին նիկոլավարի հանել չի եղել ու չի լինելու. Էդմոն Մարուքյան Արարատ Միրզոյանը Վալենտինա Մատվիենկոյից օգնություն է խնդրել Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Էդմոն Մարուքյանին Նոր մանրամասներ՝ Տեր Կյուրեղի մահվամբ վթարի գործով․ վարորդը ևս քահանա է եղել Ռոբերտ Քոչարյանի աջակիցները փակեցին Երևանի Արշակունյաց պողոտան Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին բերված մասնակիցներին ետ են տանում տուրիստական բարձրակարգ ավտոբուսներով. ՏԵՍԱՆՅՈՒԹ «Լսի՛ր, քո արարքը տղամարդկության ամենաստոր կետում է». Արտակ Զաքարյանը՝ Նիկոլ Փաշինյանին 10 համայնքի նախկին ղեկավարի առաջադրվել են մեղադրանքներ Եթե զինվո­րականը խոսում է, ուրեմն վիճակն օրհասական է․ Արտակ Դավթյան. «Իրավունք» Օնիկն ինձնից թող չնեղանա, որ իր պատմածը հրապարակեցի. Ոսկան Սարգսյան Մարդիկ, «մարդիկ», «մարդիկ»... Մի մոնտաժի պատմություն Վերսկսվել են որոնողական աշխատանքները Ես պնդում եմ, որ «Իսկանդերը» պատե­րազմի ժամանակ կրակել է. Մովսես Հակոբյան. «Իրավունք» Հանրապետությունում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ 30 հազար դոլար է պահանջել անհետ կորած զինծառայողի հորից՝ խաբելով, թե գիտի որդու գտնվելու վայրը ու կարող է բերել Հայաստան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Նախկինները «շատ հացուպանիր պիտի ուտեին» այս ամենին «հասնելու» համար. «Փաստ» Երեկ Նիկոլ Փաշինյանի հետ հարթակին էր նաև Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը Ես ամեն օր էդ ճանապարհով գնում եմ, գալիս, ի՞նչն ա անվտանգ․ Սյունիքի մարզպետ. «Հրապարակ»
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan