Թուրքիան Միջերկրական ծովում 6,6 միլիարդ դոլար արժողությամբ ոսկու ահռելի պաշարներ է հայտնաբերել

Թուրքիան Միջերկրական ծովում 6,6 միլիարդ դոլար արժողությամբ ոսկու ահռելի պաշարներ է հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amTürkiye հրատարակությունը տեղեկացնում է, որ երկիրը ոսկու մեծ պաշարներ են հայտնաբերել:

Միջերկրական ծովի Գյուբրեթաշ շրջանում հայտնաբերվել են 100 տոննա ծավալով ոսկու պաշարներ ՝ 6,6 միլիարդ դոլար արժողությամբ:

Ենթադրվում է, որ դա հսկայական պաշարների մի փոքր մասն է:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Թուրքիայում ոսկու պաշարների ստորգետնյա ներուժը 6,5 հազար տոննա է: Ներկայումս այդ պաշարներից հնարավոր է արդյունահանել 1,5 հազար տոննա: Միևնույն ժամանակ, միայն առկա պահուստների արժեքը գնահատվում է 405 միլիարդ դոլար:

Ըստ վերջին տվյալների, Թուրքիայում գործում են ոսկու արդյունահանման 18 ձեռնարկություններ: 4 նախագիծ ներդրման փուլում է, 8 նախագիծ` իրագործելիության գնահատման փուլում: Մինչև 2001 թվականը Թուրքիան ոսկի չէր արդյունահանում: Առաջին անգամ հանքարդյունաբերությունը սկսվել է 2001 թվականին Օվաջիքի ոսկու հանքավայրում (Իզմիր, Բերգամա): Սկզբում արդյունահանվող ոսկու ծավալը տարեկան 1,4 տոննա էր, իսկ 2019 թվականիի վերջին այն աճել է`կազմելով տարեկան 38 տոննա: 19 տարվա ընթացքում արդյունահանվել է 340 տոննա: Քանի որ Թուրքիայում իրականացվող հանքարդյունաբերությունը չի բավարարում պահանջարկը, վերջին 25 տարվա ընթացքում ներմուծվել է շուրջ 4000 տոննա ոսկի, տարեկան միջինը 160 տոննա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում