Հրդեհից հետո առաջին անգամ Փարիզի Աստվածամոր տաճարում տեղի է ունեցել Սուրբ Ծննդյան համերգ

Հրդեհից հետո առաջին անգամ Փարիզի Աստվածամոր տաճարում տեղի է ունեցել Սուրբ Ծննդյան համերգ

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.amՀրդեհից հետո առաջին անգամ Փարիզի Աստվածամոր տաճարում տեղի է ունեցել Սուրբ Ծննդյան համերգ։ Տաճարի պատերի ներքո հնչել է Բախ։ Այս մասին գրում է Euronews-ը։

Այս համերգին հանդիսատես չկար, և նկարահանող խումբը կրում էր քիմիական պաշտպանության կոստյումներ:

Փարիզի թեմը թույլ էր տվել երաժիշտներին մուտք գործել տաճար՝ հույս սերմանելու և հավատը ամրապնդելու համար:

Երգչախումբը կատարել է Ջոզեֆ Մորի հայտնի Սուրբ ծննդյան երգը։

Համերգն ավարտվել է «Jingle Bells»-ով։

Հիշեցնենք, որ տաճարը, որը 13-րդ դարի գոթական ճարտարապետության հուշարձան է, հրդեհվել էր 2019թ․-ի ապրիլի 15-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում