Արցախի Նախիջևանիկ համայնքի ճանապարհն անվտանգ չէ, թուրքը ճամփին է. համայնքի մանկավարժ (տեսանյութ)

Արցախի Նախիջևանիկ համայնքի ճանապարհն անվտանգ չէ, թուրքը ճամփին է. համայնքի մանկավարժ (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amԱյս պահին խնդիրները շատ մեծ են, ժողովուրդն անորոշ վիճակում է, չգիտի՝ ինչ անի: Ղեկավարությունը ժողովրդի հետ կապված հարցերին պետք է լուրջ վերաբերվի: Այս մասին Արցախում Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Նախիջևանիկ համայնքի դպրոցի մանկավարժ Վիգեն Ասրյանը:

Մանկավարժը պատմեց, որ Նախիջևանիկի ճանապարհը անվտանգ չէ: «Թուրքը շատ ժամանակ գալիս, ճամփին կանգնում է, մենք էլ պետք է գոնե կարողանանք մեր ինքնապաշտպանությունն ապահովել»:

ԱԱԾ-ի ավելի վաղ արած այն հայտարարության մասին, թե այն զենքերը, որոնք բնակիչները ստացել են պատերազմի ժամանակ, պետք է հանձնեն, արցախցին որակեց որպես ժողովրդի ձեռքից զենքը տանել, պահեստավորել և թուրքին ժողովրդի վրա բաց թողել: «Եթե այսպես շարունակվի, մեր ժողովուրդը պետք է հավաքվի, ջոկատներ կազմի, մեր պատերազմը շարունակենք»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում