Կովիդ-19 (SARS-Cov-2). Նոր (ան)նորմալի չhիմնավորված քաոսն ու վտանգավորությունը (Գիտական փաստեր)

Կովիդ-19 (SARS-Cov-2). Նոր (ան)նորմալի չhիմնավորված քաոսն ու վտանգավորությունը (Գիտական փաստեր)

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Times.am:  Ներածություն

Հետևելով մեր հայրենիքում թագավարակի (Կովիդ-19 (SARS-Cov-2))-ի ակտիվ զարգացումներին՝ իմ պարտականությունն եմ համարում ձեզ ներկայացնել գիտական գրականության եզրահանգումների և աշխարհի բժիշկների մասնագիտական կարծիքների վրա հիմնված ուսումնասիրություններիս համառոտ բովանդակությունը:

Կովիդ-19-ը ամիսներ շարունակ տեղեկատվական հորդառատ հեղեղի միջոցով սահուն կերպով սարսափ է սփռում հասարակության լայն շրջանակներում, տձևացնում մեր ներկա իրողությունը, հիմքեր ստեղծում ապագա աննորմալ իրականության ձևավորմանը, որտեղ մարդը, որպես գերագույն արժեք, արժեզրկելու է և կորցնելու իր հիմնարար ազատություններն ու անկախությունները։

Ստեղծված վախի, տագնապի, անորոշության և այլ բացասական զգացողությունների մթնոլորտն ի զորու է ինչպես ակտիվացնել ուղեղի կողմից բնազդային պատասխանները՝ մթագնելով գիտակցությունը, այնպես էլ հոգեմարմնական ճանապարհով ընկճել օրգանիզմի ընդհանուր դիմադրողականությունը՝ բարձրացնելով ընկալունակությունը տարբեր վարակիչ հիվանդությունների նկատմամբ և/կամ հանգեցնել արդեն առկա հիվանդությունների ընթացքի սրացմանը։

Մեզնից յուրաքանչյուրը գիտակցված ուշադրությամբ և սառը դատողությամբ ներկա իրավիճակն ուսումնասիրելով՝ կարող է հանգել միայն մի եզրակացության, այն է, չնայած թագավարակի դեմ ուղղված ներկա կանխարգելիչ միջոցառումների ու միջոցների ծավալմանը, դրանք ոչ միայն արդյունավետ չեն մեր hայրենիքում, այլև նաև ողջ աշխարհում և հանգեցնում են ինչպես շարունակական սահմանափակումներով պայմանավորված սոցիալ-տնտեսական խորը ճգնաժամի, այնպես էլ բացասական են անդրադառնում մարդու առողջության վրա, խախտում մարդու ազատ ապրելու, տեղաշարժի իրավունքը, առանց որևէ հիմնավոր գիտական պատճառ-հետևանքային ամբողջական անդրադարձի ներկայացման և դրանից բխած արդյունավետ մոտեցումների մշակման։

Հիմնվելով գիտական գրականության ուսումնասիրման վրա, ստորև անդրադարձ է կատարվելու հետևալ առանցքային հարցերին.

– SARS-Cov-2-ի վտանգավորության աստիճանը

– թեստավորում

– դիմակների և հիգիենայի միջոցառումների ազդեցությունը 

– պատվաստում և հետևանքները

– վերադարձ նորմալ իրողությանը և հնարավոր կանխարգելիչ ռազմավարության մշակման արդյունավետ մոտեցումները։

SARS-Cov-2 վտանգավորության աստիճանը

Եթե համեմատականներ անցկացնենք կովիդ-19-ի և սեզոնային գրիպի մահացության ցուցանիշների միջև, ապա սեզոնային գրիպի hամաճարակից տարեկան ամբողջ աշխարհում մահանում է 290 000-650 000 մարդ (գրիպի համավարակների տարիներին մինչև մեկ միլիոն), սակայն երբևէ այսքան մեծածավալ սահմանափակումների, ինքնամեկուսացման, տնային ուսուցման գործընթացի, տնից աշխատանքի կոչեր չեն արվել ու խրախուսվել (1)։ Ինչու՞։ Մի՞թե կարծում եք օրեցօր աճող անտարբերության և նյութապաշտության ախտով տառապող «աշխարհի տերերի» մտահոգությունն ու գթությունն է շարժվել։ Թերևս կարելի էր լավատեսությամբ հավատալ դրան, եթե ամեն-ինչ այսքան ակնհայտ վնասակարությամբ չհակակշռեր օգտակարությանը։

Նախ և առաջ, կովիդ-19-ով վարակի տարածման և մահացության շարունակ հրատարակվող ահագնացող թվերի աճը չի արտացոլում վարակի տարածվածության և մահացության իրական ցուցանիշները, քանի որ հաշվարկներում անտեսվում են մի շարք կարևոր հանգամանքներ, այսպես օրինակ՝

1. Կեղծ-դրական և կեղծ-բացասական թեստերի հավանականությունը, ինչը կնկարագրվի հաջորդիվ։

2. Նմանատիպ այլ վարակներից, օրինակ՝ սեզոնային գրիպի համեմատական վիճակագրությունը, որի դեպքում պատկերները գրեթե համարժեք են, սակայն չի տարածվում համեմատական նկարագիրների տեղեկատվությունը։

3. Թագավարակից մահացությունը դիտվում է բարձր տարիքային խմբում և ուղեկցող հիվանդություններով անձանց մոտ։ Նմանատիպ վիճակագրություն առկա է նաև սեզոնային գրիպից մահացության պատկերում, որտեղ վերոհիշյալ ռիսկային խմբի վարակվածների 20%-ի մոտ պահանջվում է հիվանդանոցային բուժում և մոտ 8%-ի մոտ գրանցվում է մահ (2, 3, 4, 5):

Թագավարակի դեպքում, ընդհանուր վարակվածների 50-80%-ի մոտ վարակն ընթանում է ասիմպոմատիկ կամ թեթև, 10-15%-ի մոտ նշվում է ծանր (կյանքին վտանգ չսպառնացող) ախտանշաններ և միայն հիմնականում ռիսկային խմբում դիտարկվում է ինտենսիվ բուժման անհրաժեշտություն (6, 7, 8

Ստանֆորդի համալսարանի հետազոտությունից պարզ է դառնում, որ SARS-Cov-2 մահացությունը մոտ 0,24% է (9), իսկ սեզոնային գրիպի ժամանակ 0,10-0,17% (10), այսինքն ավելի քիչ, քան SARS-Cov-2-ից, բայց հարկ է ընդգծել այն փաստը, որ ի տարբերություն կովիդ-19-ի թեստավորվան քանակների անընդհատ ավելացմանը, սեզոնային գրիպի հաստատման համար անհամեմատ քիչ է թեստավորում անցկացվում, իսկ կովիդ-19-ի դեպքում, չի արվում դիահերձում և մահվան պատճառի հայտնաբերման դատաբժշկական հետազոտում, հետևաբար բոլոր դրական թեստի արդյունքներով մահացածների մահը կարելի է գրանցել, որպես SARS-Cov-2-ից բարդյության հետևանք, առանց մահվան իրական պատճառի բացահաայտման և գրանցման։

Հարկ է նշել նաև, որ կովիդ-19-ի ոչ մի համաճարակաբանական գիտական հետազոտություն լիարժեք չէ, քանի որ վարակը դեռ ընթացքի մեջ է և տարածվածության ու մահացության օբյեկտիվության գնահատման մեթոդները ոչ ամբողջական են ու կասկածելի։

Թեստավորում

Թագավարակի հայտնաբերման նպատակով կիրառվող թեստերը լիարժեքորեն չեն բացահայտում վարակակիր և վարակի տարածման վտանգ ներկայացնող անհատներին և չեն արտացոլում վարակի տարածվածության իրական պատկերը։ 

Վարակի հայտնաբերման նպատակով ներկայում կիրառվող նույնիսկ ամենաճշգրիտը համարվող RT-PCR (real time-polymerase chain reaction) թեստերը ցուցաբերում են 2,3-6,9% կեղծ-դրական արդյունք (11, 12)։ Ինչպես հայտնի է թագավարակը ՌՆԹ-վիրուս է և վարակի դեպքում սկզբում տեղակայվում է «տիրոջ» օրգանիզմի քթըմպանի էպիթելյար բջիջների ցիտոպլազմայում։ Կարևոր է նշել, որ համաձայն նորագույն հետազոտության եզրահանգման, առկա է թեստի դրական արդյունքի գերագնահատում, քանի որ ապացուցված է, որ ոչ վարակիչ անհատները, ովքեր անցյալում կրել են վարակը, նույնպես կարող են արձանագրել դրական արդյունք, քանի որ նախկինում վարակվածները պահպանում են թագավարակի գենետիկական նյութի տեղեկատվությունը արդեն վարակված բջջում, ինչը ենթադրում է մինչև 70%-ով արձանագրված դրական արդյունքների նվազում (13

Նշենք նաև, որ T-բջջային ռեակցիայով պայմանավորված թեստերը կովիդի-19 չվարակված անձանց 60%-ի մոտ կարող է նույնպես արձանագրել SARS-Cov-2 դրական պատասխան, պայմանավորված ինչպես խաչաձև փոխազդեցությամբ CD+4-բջիջների համարժեք պատասխանով այլ համանման վիրուսների հանդեպ, այնպես էլ հնարավոր կոնտամինացիայով թեստավորման ժամանակ (14)։ Չի կարելի ժխտել նաև կեղծ բացասական արդյունքների հավանականությունը։ Հետազոտություններից եզրահանգում ենք, որ RT-PCR մինչև 38%-ը կեղծ բացասական է վարակի առաջին օրերին։ Մինչև 9-րդ օրը նվազում է մոտ 20%-ով և ապա նորից բարձրանում մինչև 66% 21-րդ օրը (15)։ 

Հիմնվելով վերոհիշյալ գիտական հետազոտությունների եզրահանգումների վրա, կարելի է հստակ ասել, որ ներկայիս նույնիսկ ամենաճշգրիտ թեստերը չունեն ճշգրտության այնպիսի աստիճան, որը հնարավորություն է ընձեռում որոշել.

– կովիդ-19 տարածվածության իրական պատկերը

– կովիդ-19-ով դրական (կամ բացասական) ախտորոշում ունեցող անհատների վարակակիր (չ)լինելու հավանականությունը

– վարակի տարածվության պատճառ հանդիսացող անձին կամ անձանց։

Հիմնվելով վորոհիշյալ գիտական փաստերի վրա, կարելի է ՀՀ ԱԺ կողմից «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ընդունված օրենքը (16) իր կետերով դիտարկել խնդրահարույց և չհիմնավորված։

Այս եզրահանգումներով կարելի է նաև բացատրել այն քիչ չհանդիպող անհասկանալի դեպքերը, երբ նույն ընտանիքում սերտ շփումների և վարակված չլինելու բացառության պայմաններում այնուամենայնիվ անդամների մի մասի մոտ դիտարկվում է թեստի դրական արդյունք, իսկ մյուսի (մեկի կամ մի քանիսի) մոտ բացասական պատասխան։ Թեև այսօր ակտիվ շրջանառվում է այն վարկածը, որ կան մարդիկ, որ պարզապես չեն վարակվում թագավարակով, սակայն դա անհնարին է բարձր վարակողականությամբ օժտված վիրուսների դեպքում, բայց այստեղ առկա է մի նրբություն, իրականում ոչ թե չեն վարակվում, այլ վարակվում են, բայց կախված օրգանիզմի դիմադրողականությունից, չեն դրսևորում կլինիկական ախտանիշներ։

Դիմակների և հիգիենայի չափազանցված միջոցառումների ազդեցությունը 

Դիմակի պաշտպանական արդյունավետությունը դեռևս ուսումնասիրված չէ SARS-Cov-2-ի համար, սակայն այն ակտիվ խրախուսվում և պարտադրվում է ամենուր, ինչպես փակ, այնպես էլ բաց տարածքներում, որտեղ հնարավոր է պահպանել սոցիալական հեռավորությունը և շնչել առողջարար թթվածնով հարուստ մաքուր օդը։ Այսօր դիմակի պաշտպանական առանձնահատկությունները մեջբերելով՝ մասնագետները հիմնվում են գրիպի տարբեր տեսակների վիրուսներից դիմակի պաշտպանության հետազոտությունների վրա։

Ապացուցված է, որ դիմակն ապահովում է միայն պաշտպանություն այն վիրուսային կաթիլներից (թքի կամ քթային լորձի միջոցով հազալիս և փռշտալիս), որոնց տրամաչափը մեծ է 5 միկրոմետրից (մկմ) և պահպանված չէ սոցիալական հեռավորությունը: Վիրաբուժական դիմակների ծակոտիների տրամաչափը 5 մկմ է (17), իսկ SARS-Cov-2-ի տրամաչափը 125 նմ է (125 նմ=0,125 մկմ), այսինքն դիմակների ծակոտիների տրամաչափը շատ անգամ ավելի մեծ է, քան SARS-Cov-2-ի տրամաչափը, իսկ գրիպի վիրուսների տրամաչափին գերազանցում է ընդամենը 5նմ-ով (18)։ Հետևաբար անհամեմատ մեծ են դիմակի ծակոտիները հենց վիրուսից թափանցելությունը կանխելու համար, բայց կաթիլներից կարող են ապահովել պաշտպանություն, եթե դրանք գերազանցեն 5 մկմ-ը։

Համեմատականորեն ավելի մեծ պաշտպանական հատկությամբ օժտված են բարձրորակ արտադրության FFP-դիմակները, սակայն բոլոր հասարություններում ընդհանուր առմամբ բարդ է պահպանել դիմակներ կրելու կանոնները և հետևել դրանց, ինչն էլ ոչ միայն չի հանգեցնում SARS-Cov-2-ի կանխարգելմանը, այլ նաև երկարատև և սխալ կրելու հետ զուգակցված նպաստում է ինչպես քթըմպանի քիչ թթվածնով հագեցած միջավայրում այլ վնասակար վարակների ակտիվացմանը, այնպես էլ նոր հիվանդությունների առաջացմանը, արդեն առկա շնչառական, մաշկային, սիրտ֊անոթային հիվանդությունների սրացմանը (19, 20, 21

Կարևոր է տեղեկացնել, որ չափից ավելի հիգիենիկ միջոցառումները հանգեցնում են մաշկի պաշտպանական ֆունկցիայի ընկճմանը և մարդու դիմադրողականության անկմանն ախտածին հարուցիչների նկատմամբ (22, 23, 24, 25, 26, 27), քանի որ ախտածինների հետ շփումն ակտիվ է պահում մեր ադապտիվ իմունիտետը։ Խաչաձև իմունիտետը նույնպես ակտիվացնում է պաշտպանությունը վարակների նկատմամբ (28)։ Հիշենք, որ ինչպես միկրոբային, այնպես էլ առհասարակ կյանքը շարունակվում է միայն շարունական անտագոնիզմի և սիմբիոզմի կեցությամբ։

Ելնելով վերոհիշյալ եզրահանգումներից՝ կարելի է պնդել, որ ներկա մոտեցումը ոչ միայն նկատելիորեն չի կանխարգելում վարակի ու հիվանդության տարածումը, այլև գործարկում է ախտաբանական շղթա, որտեղ պատճառն ու հետևանքը միայն ապահովում են շղթայի շարունակական անընդհատությունը։

Պատվաստում, հետևանքները

Եթե նորից համեմատենք գրիպի դեմ պատվաստումների արդյունքները, ապա դրանց արդյունավետությունը ցածր է (29, 30, 31, 32)։ Համաձայն Օքսվորդի համալսարանի վերջին հետազոտության տվյալների, կովիդ-19-ի դեմ պատվաստում ստացած 18-55 տարեկան փորձարկվող խմբի 80%-ի մոտ ի հայտ են եկել կարճաժամկետ ծանր և խիստ ծանր կողմնակի ազդեցություններ (33, 34), թեև պատվաստվածներին հետևել են պատվաստումից հետո ընդամենը 3 ամիս կարճ ժամանակահատվածում: Ինչպես վերոհիշյալ, այնպես էլ կովիդ-19-ի դեմ պատվաստումների այլ նմանատիպ հետազոտություններում նշվում է պատվաստման բարձր արդյունավետություն՝ հակամարմինների բարձր տիտր, թեև հայտնի է, որ բնական ճանապարհով վարակի դեպքում նույնպես առկա է առաջին 6 ամսվա ընթացքում հակամարմինների բարձր տիտր։ Հետևաբար հարց է ծագում, թե այն մեծաթիվ անհատները (ախտանշաններով և առանց), որո՞նք արդեն կրել են վարակը և ձեռք բերել իմունիտետ, արդյո՞ք նրանք ևս պետք է պատվաստվեն և ինչու՞։

SARS-Cov-2-ը T-բջջային իմունային պատասխան առաջացնող ՌՆԹ-վիրուս է և միայն հումորալ տեղաշարժերը չեն կարող բնորոշել պաշտպանության մեխանիզմի լիարժեքությունը։ Հատկանշական է այն փաստը, որ հետազոտություններից ոչ մեկում հնարավոր չէ ուսումնասիրել միջին և երկարաժամկետ կողմնակի ազդեցություններն ու բարդությունները, քանի որ հետպատվաստումային բարդություններն ուսումնասիրված է միայն կարճ ժամանակահատվածով, հետևաբար նաև անվտանգության հարցը դեռևս մնում է չբացահայտած:

Պատվաստանյութի մեջ ներառվող որոշ բաղադրիչներ ևս տարակուսանք են առաջացնում։ Այսպես օրինակ՝ կովիդ-19-ի դեմ Մոդեռնայի պատվաստանյութում առկա է լյուցիֆերին նյութը, որը ATP+O2 մասնակցությամբ հանգեցնում է քիմիական ռեակցիայի գործարկմանը լյուցիֆերազայի ֆերմենտի ազդեցությամբ և լույսի առաջացմանն օրգանիզմում։ Համաձայն որոշ կարծիքների, այս միջոցով հնարավոր է լինելու հայտնաբերել պատվաստվածներին։ Պատվաստման կողմնակիցները նշում են, որ լյուցիֆերինն անվտանգ է և ապահովում է իմունային ակտիվությունը։ Սակայն թե ինչպիսի տեղաշարժեր կառաջացնի այս նյութը պատվաստանյութի մյուս բաղադրիչների հետ միասին մարդու օրգանիզմում, դեռևս լիարժեք և երկարաժամկետ ուսումնասիրված չէ։ Այս նյութի միջոցով կարելի է հետազոտել բջիջների էքսպրեսիան, կիսումը և այն թափանցելի է օրգանիզմի բոլոր պատնեշներով, հատկապես հատկանշական է ուղեղային, պլացենտար, գոնադային թափանցելիությունը։

Վերադարձ նորմալ իրողությանը և հնարավոր կանխարգելիչ ռազմավարության մշակման արդյունավետ մոտեցումները

Եթե ներկա մոտեցումները դիտարկենք գիտական փաստերի հիման վրա, ապա դրանք ոչ միայն հիմնավորված չեն, այլ նաև հանգեցնում են դեպրեսիաների, ինքնասպանության, ընտանեկան բռնության, ապահարզաների, երեխաների սեռական շահագործման դեպքերի աննախադեպ աճի (35, 36, 37, 38, 39, 40, 41

Չվարակվելու հավանականությունը կովիդ 19-ի բարձր վարակվածություն առաջացնելու պայմաններում, չնչին է, եթե անգամ ներկա կանխարգելիչ միջոցառումները խիստ պահպանվեն։ Վարակակիրը գլխավորապես սեփական օրգանիզմի դիմադրողականության շնորհիվ է հաղթահարում վարակը, իսկ հիվանդությունը կամ չի արտահայտվում, կամ արտահայտվում է տարբեր ծանրության ախտանշաններով կամ/և բարդություններով՝ հիմնականում ռիսկի խմբի անհատների մոտ։

Հետևաբար հարկ է կանխարգելիչ միջոցառումների մեջ ներառել կովիդ-19-ի զարգացման պաթոֆիզիոլոգիական փուլային ընթացքի համառոտ բացատրությունը, քթըմպանում առաջին ախտանշանների ի հայտ գալու դեպքում անհրաժեշտ միջոցառումների և միջոցների կիրառումը (քթըմպանի, բերանի խոռոչի ողողումներ (1-1,5% H2O2), սննդառեժիմը՝ վիտամիններով և միներալներով հարուստ սնունդը, հաճախակի տաք հեղուկների (թեյերի) ընդունումը, շնչառական վարժությունները մաքուր օդում, ինհալացիաները տաք ջրային գոլորշիներով), որոնք կխոչընդոտեն քթըմպանից վիրուսի բրոնխիալ և թոքային փուլերի անցումը և կնպաստեն բնական ճանապարհով վարակվածության արդյունքում իմունիտետի ձևավորմանը։ Նշենք, որ կրկնակի վարակումը հնարավոր է, սակայն այն ընթանում է անհամեմատ թեթև ընթացքով կամ ընդհանրապես չի արտահայտվում։

Ուստի առաջարկվում է հասարակությանը վերադարձնել իր կյանքի բնականոն հունին և թույլ տալ, որպեսզի բնական ճանապարհով հաղթահարվի համավարակը, իսկ ֆինանսական միջոցներն ու ռեզուրսներն հատկապես ուղղել բացառապես ռիսկային խմբերի անհատական պաշտպանության և կանխարգելման միջոցառումների իրականացմանը, հիվանդության արագ բացահայտմանն, ինքնամեկուսացմանն ու բուժմանը, ինչպես նաև ազգաբնակչության դիմադրողականության բարձրացմանն ուղղված լայնամաշտաբ միջոցներին և լուսավորչական աշխատանքներին։

Ներկայիս կովիդ-19-ի հետևանքով ի հայտ եկող սահմանափակումները ոչ միայն խախտում են «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի» դրույթները, այլ նաև գիտականորեն լիարժեք չհիմնավորված միջոցառումներն ու միջոցները հանգեցնում են ինչպես կանխարգելման անարդյունավետության, այնպես էլ բազմաթիվ, թե՛ անհատական, թե՛ հասարակական մակարդակներում կողմնակի բացասական հետևանքների և սոցիալ-հոգեբանական-տնտեսական մեծածավալ վնասների։

Տվյալ իրավիճակն անժամկետ երկարաձգման և վաթարացման միտում ունի, քանի դեռ իրականացվող մոտեցումններում անտեսվում է վնասի և օգտակարության կշռաքարերի ծանրությունները և բացակայում է իրականացվող գործողությունների տրամաբանությունը, որը տվյալ դեպքում, ինչպես առողջությանը սպառնացող կամայական վտանգների դեպքում պարտադրում է գիտական, էթիկական և իրավաբանական հիմնավորում։ 

Եղե՛ք առողջ, լավ տեղեկացված, գիտակցված ուշադրությամբ զինված և ոչ մի համակարգ ունակ չի լինի խլել ձեզնից ձեր ազատ ապրելու և մտածելու ունակությունը։

Աննա ՄԱՐԴԱՆՅԱՆ

Ձեռներեց ստոմատոլոգ

«Առողջապահության օրենսդրություն և էթիկա»

«Առողջապահության կազմակերպում» հավատարմագրված մասնագետ

Հղումների հասանելիությունը ստուգել է 12.12.2020թ.։

Հետևեք մեզ նաև Telegram-ում