Ալեն Սիմոնյանը վիրավորական արտահայտություններ է թույլ տվել լրագրողի հասցեին. «Մեդիա պաշտպան»

Ալեն Սիմոնյանը վիրավորական արտահայտություններ է թույլ տվել լրագրողի հասցեին. «Մեդիա պաշտպան»

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ԱԺ միջանցքում «Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Մակարյանի հարցերին պատասխանելիս վիրավորական արտահայտություններ է թույլ տվել, տեղեկացնում է «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը:

Ալեն Սիմոնյանն, անցնելով բարեկրթության սահմանները, փորձել է ուղղություն ցույց տալ լրագրողին ու պիտակավորել:

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը քանիցս ֆիքսել է, որ լրատվական դաշտում աշխատած Ալեն Սիմոնյանն անհանդուրժող վերաբերմունք է ցուցաբերում իր նախկին գործընկերների հանդեպ:

Կոչ ենք անում ԱԺ էթիկայի հանձնաժողովին վերլուծել այս դեպքը և համապատասխան տույժ կիրառել ԱԺ փոխնախագահի ոչ պատշաճ պահվածքի առնչությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում