Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը Ամանորի անակնկալ է մատուցել փոքրիկներին

Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը Ամանորի անակնկալ է մատուցել փոքրիկներին

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Times.amԵրևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնը (ՄՄԳԿ) Ամանորին ընդառաջ տոնական անակնկալ է մատուցել փոքրիկներին: Կենտրոնի պատրաստած նվերները փոխանցվել են ավելի քան 1000 երեխաների:

Նվերներ են տրամադրվել 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայողների և աշխատակիցների, Արմավիրի, Արտաշատի, Գյումրիի սահմանապահների, «Էրեբունի» ավիաբազայի, Կ․Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնի, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության և անապահով ընտանիքների երեխաներին։

Ծրագիրն իրականացվել է Մոսկվա քաղաքի արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի և «Միջազգային համագործակցության մոսկովյան կենտրոն» պետական ունիտար ձեռնարկության նախաձեռնության աջակցությամբ։

Երեխաներին նվերները հանձնեցին Երևանում Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի տնօրեն Վահրամ Կարապետյանը և մշակութային, կրթական, հումանիտար ծրագրերի համակարգող Սվետլանա Սահակյանը։ Տոնական միջոցառումներն անցկացվում էին Ձմեռ պապի և Ձյունանուշի մասնակցությամբ։

«Երեխաները մեր ապագան են և կյանքի իմաստը, մեր ամենամեծ հույսերի մարմնավորումը։ Մենք ապրում ենք պատասխանատվությամբ, որ մեր երեխաները առողջ, երջանիկ, ուրախ և զարգացած մեծանան», – նշեց Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։

Տոնական միջոցառումները ամփոփվեցին «Դոմ Մոսկվի» կենտրոնում, որտեղ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գործադիր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը և Վահրամ Կարապետյանը շնորհավորեցին երեխաներին և հանձնեցին նվերները։

Հիշեցնենք, որ Երևանում «Դոմ Մոսկվի» Մոսկովյան մշակութագործարարական կենտրոնը զբաղվում է մշակութային և կրթական գործունեությամբ, պարբերաբար կազմակերպում է և անցկացնում տարբեր միջոցառումներ ու նախագծեր, որոնք ուղղված են ռուսաց լեզվի և մշակույթի խթանմանը, հայ-ռուսական բարեկամական կապերի և մշակութային երկխոսությանը զարգացմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում