Թուրքիայի ՊՆ-ն հաստատել է, որ թուրք զինվորականներ են գործուղվել Ադրբեջան
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Թուրքիայի ՊՆ Հուսուլի Աքարը հաստատել է, որ թուրք գեներալ և Թուրքիայի զինված ուժերի ևս 35 սպա են ուղարկվել Ադրբեջան՝ Ղարաբաղի հարցում Ռուսաստանի հետ համատեղ մոնիթորինգային կենտրոնում ծառայություն իրականացնելու համար։ Այս մասին գրում է «ՏԱՍՍ»-ը։
«Ղարաբաղի հարցով ՌԴ-ի հետ համատեղ մոնիթորինգային կենտրոնում ծառայություն են իրականացնելու մեկ գեներալ և 35 սպաներ»,- ասել է թուրք նախարարը։
Աքարը հաստատել է նաև, որ թուրք զինծառայողները, որոնք ներգրավված կլինեն ռուս-թուրքական կենտրոնի աշխատանքներում, արդեն մեկնել են Ադրբեջան:
Նոյեմբերի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել են համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում