Թուրքիայի ՊՆ-ն հաստատել է, որ թուրք զինվորականներ են գործուղվել Ադրբեջան

Թուրքիայի ՊՆ-ն հաստատել է, որ թուրք զինվորականներ են գործուղվել Ադրբեջան

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Թուրքիայի ՊՆ Հուսուլի Աքարը հաստատել է, որ թուրք գեներալ և Թուրքիայի զինված ուժերի ևս 35 սպա են ուղարկվել Ադրբեջան՝ Ղարաբաղի հարցում Ռուսաստանի հետ համատեղ մոնիթորինգային կենտրոնում ծառայություն իրականացնելու համար։ Այս մասին գրում է «ՏԱՍՍ»-ը։

«Ղարաբաղի հարցով ՌԴ-ի հետ համատեղ մոնիթորինգային կենտրոնում ծառայություն են իրականացնելու մեկ գեներալ և 35 սպաներ»,- ասել է թուրք նախարարը։

Աքարը հաստատել է նաև, որ թուրք զինծառայողները, որոնք ներգրավված կլինեն ռուս-թուրքական կենտրոնի աշխատանքներում, արդեն մեկնել են Ադրբեջան:

Նոյեմբերի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել են համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում