Խորվաթիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խորվաթիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Խորվաթիայում 6.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ Երկրաբանական ծառայությանը, ցնցումների հետևանքով մեծապես վնասվել է Պետրինյա կենտրոնական քաղաքը:

Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ առնվազն մեկ մարդ է մահացել տարերային աղետի հետևանքով: Երկրաշարժը տեղի է ունեցել տեղի ժամանակով 12:20-ին (երևանյան՝ 09:20-ին): Ըստ Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալների՝ էպիկենտրոնը գտնվել է մայրաքաղաք Զագրեբից 44 կմ հարավ-արևելք:

Կենտրոնի հաղորդմամբ՝ երեքշաբթի գրանցված երկրաշարժն ամենաուժեղն էր, որ տեղի է ունեցել այս տարվա ընթացքում:

Նշվում է, որ երկրում սահմանված քաղաքացիների տեղաշարժման արգելքը չեղարկվել է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում