Թուրքիան և ԱՄՆ-ն ստեղծել են S-400-ի աշխատանքային խումբ

Թուրքիան և ԱՄՆ-ն ստեղծել են S-400-ի աշխատանքային խումբ

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.amԱնկարան և Վաշինգտոնը աշխատանքային խումբ են ստեղծել՝ լուծելու Թուրքիայի կողմից ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգեր ձեռք բերելու շուրջ ստեղծված իրավիճակը: Այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, գրում է Tass-ը։

«Ստեղծվեց S-400-ի շուրջ Միացյալ Նահանգների հետ համատեղ աշխատանքային խումբ, սկսվեցին տեխնիկական բանակցությունները», – նրա խոսքը մեջբերում է NTV հեռուստաալիքը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 14-ին ԱՄՆ իշխանությունները հայտարարեցին Թուրքիայի դեմ որոշ սահմանափակող պատժամիջոցների մասին՝ կապված S-400-ների հետ։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն ընդգծել էր, որ Վաշինգտոնի մտադրությունները՝ պատժամիջոցներ կիրառել Անկարայի դեմ` ռուսական S-400- ների ձեռքբերման պատճառով, ՆԱՏՕ-ի կարևոր գործընկերոջ նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորում է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում