Մոսկվայում հանդիպել են Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ԱԱԾ տնօրենները

Մոսկվայում հանդիպել են Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ԱԱԾ տնօրենները

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Times.amՌուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովի նախաձեռնությամբ դեկտեմբերի 28-ին Մոսկվայում տեղի է ունեցել եռակողմ հանդիպում ՀՀ ազգային անվտանգության ծառայության և Ադրբեջանի անվտանգության պետական ծառայության տնօրենների միջև: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԱԾ-ն:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք անհրաժեշտ հարցեր, այդ թվում՝ նաև գերիների փոխանակման և անհետ կորածների որոնողական աշխատանքներին վերաբերող:

Հանդիպման արդյունքում ձեռք են բերվել նաև պայմանավորվածություններ տարբեր ուղղություններով աշխատանքների իրականացման վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում