Պատերազմում պարտություն կրած իշխանության հրաժարականը պարզապես անխուսափելի է

Պատերազմում պարտություն կրած իշխանության հրաժարականը պարզապես անխուսափելի է

ԵՐԵՎԱՆ, 31 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ,  Tert.amԽմբակցությունից դուրս գալու իմ որոշման մասին զրուցել եմ քաղաքական թիմի հետ, հայտնել տարակարծությունը հատկապես պատերազմի ընթացքում և հետպատերազմյան շրջանում տարվող քաղաքականության վերաբերյալ։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց է Թիվ 12 ընտրական տարածքի տարածքային ընտրական ցուցակում ընդգրկված, «Իմ քայլը» դաշինքով խորհրդարանական ընտրություններին մասնակցած Աննա Գրիգորյանը՝ անդրադառնալով մանդատը վերցնելուն և «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու որոշման վերաբերյալ խմբակցության արձագանքին:

«Որոշմանս մասին հայտնել եմ նաև խմբակցության ղեկավարին, ով ըմբռնումով մոտեցավ իմ որոշմանը և հաջողություն մաղթեց»,-ասաց նա:

Հարցին, թե պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ նա նշեց. «Պատերազմում պարտություն կրած իշխանության հրաժարականը պարզապես անխուսափելի է։ Հարցն այն է, թե պատրաստ ենք մենք արդյոք ձևավորելու ազգային և նվիրյալ իշխանություն, համախմբվելու մեկ ընդհանուր ազգային գաղափարի շուրջ»:

Հիշեցնենք, որ Աննա Գրիգորյանը ֆեյսբուքյան գրառում էր արել և հայտնել, որ որոշում է կայացրել վերցնել ժողովրդի կողմից իրեն տրված մանդատը՝ միևնույն ժամանակ դուրս գալով «Իմ քայլը» խմբակցությունից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում