Իրանը ՄԱԿ-ին կոչ է արել սահմանափակել ԱՄՆ-ի «ռազմական արկածախնդրությունը» Պարսից ծոցում

Իրանը ՄԱԿ-ին կոչ է արել սահմանափակել ԱՄՆ-ի «ռազմական արկածախնդրությունը» Պարսից ծոցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Իրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և միջազգային հանրությանը խնդրում է Միացյալ Նահանգներին կոչ անել դադարեցնել ապակայունացնող քայլերը Պարսից ծոցում, ասվում է ՄԱԿ-ում Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատար Էսհագ ալ-Հաբիբի նամակում:

«Պարսից ծոցում և Օմանում (Արաբական) ծովում ԱՄՆ ռազմական արկածախնդրությունն ակտիվացել է, հատկապես վերջին շաբաթներին: Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում տարածաշրջան առաջադեմ և բարձր տեխնոլոգիական զենքեր ուղարկելուց բացի, ԱՄՆ-ն իրականացրել է մի շարք սադրիչ ռազմական գործողություններ», – գրված է նամակում:

Ըստ նրա, նման սադրիչ գործողությունները ներառում են վերջին օրերին ԱՄՆ ռազմավարական ռմբակոծիչների թռիչքները Պարսից ծոցի վրայով:

Ըստ Ալ-Հաբիբի՝ նման առճակատման միջոցները սրել են այս անկայուն տարածաշրջանում առանց այդ էլ լարված իրավիճակը: Նման ռազմատենչ միտումները կարող են սրել իրավիճակը տագնապալի մակարդակների, գրել է պաշտոնյան:

«Քանի որ նման արկածախնդրությունն ակնհայտորեն հակասում է ՄԱԿ-ի նպատակներին և սկզբունքներին և լուրջ հետևանքներ ունի տարածաշրջանային և միջազգային խաղաղության և անվտանգության վրա, մենք ակնկալում ենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կստիպի ԱՄՆ-ին պահպանել միջազգային իրավունքի սկզբունքներն ու կանոնները և կդրդի դադարեցնել այդ անօրինական քայլերը: Նմանապես, միջազգային հանրությունը պետք է ԱՄՆ-ից պահանջի դադարեցնել իր ապակայունացնող քայլերը Պարսից ծոցի պես անկայուն տարածաշրջանում», – ասված է նամակում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում