ԼՂ-ում ականի վրա Ադրբեջանի քաղաքացի է պայթել

ԼՂ-ում ականի վրա Ադրբեջանի քաղաքացի է պայթել

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.amԼեռնային Ղարաբաղում գտնվող Ֆիզուլիի շրջանում հակահետևակային ականի վրա Ադրբեջանի քաղաքացի է պայթել, ինչի հետևանքով նրա երկու ոտքն էլ անդամահատվել է:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, դեպքը տեղի է ունեցել 2021թ. հունվարի 1-ին: Տուժածը 1981թ. ծնված Զաբիլ Բաբաևն է:

Այս մասին ասված է Ադրբեջանի գլխավոր դատախազության, ներքին գործերի նախարարության և ականազերծման ազգային գործակալության համատեղ հայտարարությունում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում