Իրանը վերջին 48 ժամում Պարսից ծոցում բարձրացրել է իր ուժերի մարտական պատրաստվածությունը. CNN

Իրանը վերջին 48 ժամում Պարսից ծոցում բարձրացրել է իր ուժերի մարտական պատրաստվածությունը. CNN

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.amԱՄՆ-ի հետախուզական ծառայությունները հայտնել են, որ Իրանը վերջին երկու օրում բարձրացրել է ռազմածովային ուժերի մի մասի ռազմական պատրաստվածության աստիճանը:

Ինչպես հայտնում է CNN-ը, ԱՄՆ անանուն պաշտոնյային հղումով, հետախուզական տվյալները փաստում են, որ վերջին 48 ժամում Իրանը Պարսից ծոցի հատվածում գտնվող ծովային ուժերի մի մասի մարտական պատրաստվածության աստիճանը բարձրացրել է:

Ավելի վաղ նույն աղբյուրը հաղորդել էր, որ Իրանն, իբր, գործողության կարճ շառավիղով բալիստիկ հրթիռներ է տեղափոխում Իրաք, ինչը կարող է վկայել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմական օբյեկտների նկատմամբ հավանական հարձակման նախապատրաստման մասին:

Մինչդեռ ԱՄՆ-ն մեկ շաբաթից ավելի Պարսից ծոցի տարածք է ուղարկել B-52 մարտավարական ռմբակոծիչներ, միջուկային սուզանավ, ռազմանավեր, որոնք հարյուրավոր հրթիռներ են կրում: ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարության ղեկավար գեներալ Ֆրենք Մըքքենզին նախազգուշացրել է, որ ամերիկյան կողմը պատրաստ է պատասխանել իր դեմ ուղղված ցանկացած ագեսիայի:

Այս իրադարձությունները ծավալվում են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ռազմական էլիտար ստորաբաժանման ղեկավար Ղասեմ Սոլեյմանիի՝ ԱՄՆ-ի կողմից իրականացված սպանության առաջին տարելիցի նախաշեմին: Սոլեյմանին սպանվել էր ԱՄՆ-ի հրթիռային հարվածից՝ նախորդ տարվա հունվարի երեքին՝ Իրաքում: Նախօրեին Իրանի արտգործնախարարությունը հայտնել է, որ չի հանգստանա, քանի դեռ վրեժ չի լուծել Սոլեյմանիի սպանության կազմակերպիչներից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում