Մոլորակի ամենատարեց բնակչուհին այսօր տոնում է 118-րդ տարեդարձը

Մոլորակի ամենատարեց բնակչուհին այսօր տոնում է 118-րդ տարեդարձը

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.amՄոլորակի ամենատարեց բնակչուհին՝ ճապոնուհի Կանե Տանական, հունվարին երկուսին նշում է 118-րդ տարեդարձը, հայտնում է EADaily-ն:

Տանական ծնվել է 1903թ.: Կինն ունի յոթ եղբայր և քույր, ինչպես նաև հինգ երեխա, որից մեկը որդեգիր է: Նա բնակվում է Ֆուկուոկա պրեֆեկտուրայում:

Աղբյուրը նշում է, որ ախարհում երկարակեցության բացարձակ ռեկորդ է սահմանել ֆրանսուհի Ժաննա Լուիզա Կալմենը, որն ապրել է մինչև 122 տարեկան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում