Ադրբեջանցի զինծառայողները Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքում են. Mediaport (տեսանյութ)

Ադրբեջանցի զինծառայողները Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքում են. Mediaport (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.amԱդրբեջանցի զինծառայողները Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքում են: Mediaport թելեգրամյան ալիքը հրապարակել է տեսանյութ, որում շարք կանգնած զինված ադրբեջանցի զինվորականներ:

Այսօր Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը հայտնել էր, որ ադրբեջանական կողմը արդեն գյուղում են. «Ժողովուրդ ջան, ամեն ինչ պրծավ, եկան ադրբեջանցիք… էլ բան չկա անելու: Մինչև ամսի 5-ը վերջնական ժամանակը տվեցին, իրանք արդեն պոստերը դրել են: Ամսի 5-ի առավոտը ստեղ ոչ մեկ չպիտի մնա՝ անասուն անցավ իրանցն ա, մարդ անցավ իրանցն ա»,- հայտնել էր համայնքապետը:

Ավելի վաղ Tert.am-ի հետ զրույցում Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը հայտնել էր, որ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի բնակիչներին են մոտեցել ադրբեջանցիները և ժամանակ են տվել մինչև դեկտեմբերի 30-ը տներն ազատել:

Տեսանյութն՝ այստեղ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում