Անհրաժեշտ է հրատապ ձևով վերանայել մարտական հերթապահության իրականացման մոտեցումները. Աբրահամյան

Անհրաժեշտ է հրատապ ձևով վերանայել մարտական հերթապահության իրականացման մոտեցումները. Աբրահամյան

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆՎԱՐԻ, FacebookՀՀ-ում և Արցախում մարտական հերթապահության իրականացման հարցում պետք է արմատական փոփոխությունների գնալ։

Այս հարցը արագ լուծում է պահանջում, հակառակ դեպքում առաջիկայում բարդ իրավիճակում կհայտնվենք։

Անհրաժեշտ է հրատապ ձևով վերանայել մարտական հերթապահության իրականացման մոտեցումները՝ տեխնիկական միջոցների գերհագեցմամբ, ինժեներական նոր լուծումներով և մոբիլ ստորաբաժանումների կազմավորումների-վերախմբավորումների միջոցով։

Խնդրի ռիսկերի մասին բաց տեքստերով նպատակահարմար չեմ համարում խոսել, սակայն օպերատիվ կարգավորումների հարցը մնում է առաջնահերթ։

ՀԳ. Հասկանում եմ, որ այս իշխանություններից լուրջ ակնկալիքներ չկան, սակայն համոզված եմ, որ Զինված ուժերի գլխավոր շտաբը գիտակցում է հարցի լրջությունը և իր իսկ մարտական խնդիրների լուծման անհրաժեշտությունից ելնելով վերջապես կշարժվի։

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում