Այրում եմ իմ տունը, որ թուրքը չմտնի տանս պատին թուրքերեն մի բառ գրի, պատճառը դու ես, Նիկո՛լ. Շուռնուխի բնակիչ (տեսանյութ)

Այրում եմ իմ տունը, որ թուրքը չմտնի տանս պատին թուրքերեն մի բառ գրի, պատճառը դու ես, Նիկո՛լ. Շուռնուխի բնակիչ (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.amՇուռնուխի բնակիչ Արարատ Աղաբեկյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ցույց է տվել, թե ինչպես է այրել սեփական տունը:

«Այս իշխանությունն ինչ սրբապղծություն ուզում է անի, չի կարող սյունյաց աշխարհը հանձնի, մենք կվառենք, մոխիր կսարքենք, նորից քարից հաց կսարքենք ու կապրենք հազարամյակներ: Թասիբով շուռնուխեցու արած գործը սա է, դե տեսեք, էս կերեք: Նիոկալախառը գնացեք, ով ուզում է լինի ես իմ նամուսը երբեք չեմ վաճառի, չեմ թողնի ուրիշը տնօրինի: Ձեր էդ դուխովը, ձեր էդ խաղաղությունը մեզ հսցրեց այս օրին»,- ասում է շունռուխցին:

Նա այնուհետև նշում է, որ վառում է տունը, որ ոչ մի այլազգի չվայելի, իր տանը տեր չլինի: «Այսօր ես իմ պատշպանած տունը իմ ձեռքով վառում եմ ու ճիշտ եմ անում, սա ժամանակավոր է, ես այդ քարը նորից դնելու եմ, հեսա սրանց, որ արմատախիլ անենք, ես իմ տունս նույն քարով էլի եմ դնելու, թասիբ ունեցեք հայ ժողովուրդ, իմ սյունեցիներ, ձեր ցավը տանեմ, ամեն մարդ էլ այ սենց պետք է անի, ապացուցի, որ սյունեցին մնում է սյունեցի: Վառեցի, իմ երեխաներն այս տանը վազվզել են, ես հիմա լրիվ ջնջում եմ, նոր տեղից եմ սարքելու, սա իմ նամուսի հարցն էր, որ թուրքը չմտներ իմ տանս պատին թուրքերեն մի բառ գրեր: Սա է Նիկոլ, հերթով վառելու ենք ու ամենամեծ կրակում քեզ ենք պաժառ տալու, հավատա, կերար զորքիս, ժողովրդիս գլուխը, տուն այրելը սովորեցրիր, քեզ հայհոյելը սովորեցրիր մեզ»,- ասում է նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում