Ադրբեջանում գտնվող հայ գերիների, անհետ կորած և նահատակված հայ զինվորականների թիվը պետական գաղտնիք է. ՊՆ

Ադրբեջանում գտնվող հայ գերիների, անհետ կորած և նահատակված հայ զինվորականների թիվը պետական գաղտնիք է. ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆՎԱՐԻ, Pastinfo.am«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե պետական ու ծառայողական գաղտնիք է ռազմական գործողությունների ժամանակ զոհված եւ անհետ կորած համարվող զինծառայողների իրական թիվը: Այս մասին ՀՀ ՊՆ-ն հայտնել է աղբյուրի գրավոր հարցմանն ի պատասխան:

Դեռեւս 2020 թվականի նոյեմբերի 21-ին «Փաստինֆո»-ն գրավոր հարցմամբ դիմել է ՀՀ Պաշտպանության նախարարին՝ հստակեցնելու մի շարք հարցեր։ Մասնավորապես` խնդրել էին հայտնել, թե որքան անհետ կորած համարվող զինվոր ունենք, Ադրբեջանում գտնվող քանի հայ գերի կա, նրանցից քանիսն են քաղաքացիական անձ, քանիսը զինվորական:

Մեկ այլ հարցադրմամբ խնդրել էին ներկայացնել պատերազմի ընթացքում զոհված հայ զինվորների իրական թիվը:

Հարցումն ուղարկելուց շուրջ 20 օր հետո` դեկտեմբերի 10-ին, աղբյուրը ՊՆ-ից ստացել է պաշտոնական պատասխան, որ նախարարությունը լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունի` հարցերին պատասխանելու համար: «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ նամակում մասնավորապես գրված էր.

«[email protected] էլեկտրոնային հասցեով ուղարկված Ձեր հարցմանն ի պատասխան տեղեկացնում ենք, որ հարցման մեջ նշված տեղեկությունները տրամադրելու համար լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն կա: Ըստ այդմ` հարցման պատասխանը կտրամադրվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում»։

Իսկ դեկտեմբերի վերջերին ստացվել է երկրորդ գրությունն առ այն, թե հարցապնդվող տեղեկատվության տրամադրումը մերժվում է, քանի որ համարվում է պետական ու ծառայողական գաղտնիք:

«Ակնհայտ է, որ զոհերի, անհետ կորած զինվորների թիվը պետական գաղտնիք համարվել չի կարող, այլապես նրանց տվյալները նախկինում եւս չէին հրապարակվի, իսկ դատախազությունն էլ քրեական գործեր կհարուցեր` պետական գաղտնիքը հրապարակելու համար»,– գրում է աղբյուրը:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում