Արցախում ձևավորվել են ռազմական բժիշկ-խաղաղապահների մոբիլ խմբեր. ՌԴ ՊՆ

Արցախում ձևավորվել են ռազմական բժիշկ-խաղաղապահների մոբիլ խմբեր. ՌԴ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.amՌուս խաղաղապահները բազմաֆունկցիոնալ բժշկական թիմեր են ստեղծել՝ Արցախի հեռավոր բնակավայրերում ռազմական բժիշկների դաշտային աշխատանքն ապահովելու համար: Տեղեկությունը հաղորդում է ՌԴ ՊՆ-ն:

«Անցած մեկ օրվա ընթացքում ռուս ռազմական բժիշկները օգնություն են ցուցաբերել Մարտունու շրջանի Ննգի բնակավայրի ավելի քան 50 բնակչի: Ընդհանուր առմամբ, ռուս ռազմական բժիշկները օգնություն են ցուցաբերել Արցախի ավելի քան 1100 բնակչի, այդ թվում՝ 135 երեխայի:

Բժիշկների շարժական թիմի աշխատանքի ընթացքում բուժական, վիրաբուժական և այլ ոլորտային որակյալ մասնագետների կողմից հետազոտվելուց հետո բոլոր դիմած քաղաքացիներին տրվել է խորհրդատվություն և կատարվել են անհրաժեշտ նշանակումներ»,- ասվում է ՌԴ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում