Պարո՛ն Փաշինյան, գաղտնազերծեք Ձեր-Պուտին-Ալիև հանդիպման օրակարգը․ Արման Վարդանյան

Պարո՛ն Փաշինյան, գաղտնազերծեք Ձեր-Պուտին-Ալիև հանդիպման օրակարգը․ Արման Վարդանյան

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.am«Միասնություն» շարժման ղեկավար, կամավորական Արման Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Պարո՛ն Փաշինյան, քանի որ Դուք Ձեր քաղաքականության առաջնահերթությունը համարում եք ժողովրդի հետ անկեղծ և բաց խոսելը, չնայած պատերազմի ժամանակ ականատես եղանք ճիշտ հակառակին, ապա գաղտնազերծեք Ձեր-Պուտին-Ալիև հանդիպման օրակարգը:

Արդյոք ՌԴ-ի մոտ առաջացել են մտահոգություններ, որ Դուք կարող եք Բայդենի երդմնակալությունից հետո քաղաքական կուրս փոխել եւ ՌԴ-ն ձեզանից հավելյալ երաշխիքներ է պահանջում:

Արդյոք Մեղրիի ճանապարհի հետ կապված արվել են վերջնական ճշգրտումներ եւ արդյոք այդկերպ լուծելու եք դեպի ՌԴ՝ Հայաստանից Արցախով, Ադրբեջանով տարանցիկ ճանապարհի հարցը:

Արդյոք Ադրբեջանի կողմից կա նախապայման, որ հայկական զորքերը պետք է դուրս բերվեն Արցախից:

Եթե կա նման նախապայման, ապա, չլինելով ռազմական գործի գիտակ, համարում եք, որ հնարավոր է նման ձևով ապահովել Արցախի Հանրապետության անվտանգությունը:

Արդյոք կա պայմանավորվածություն, որ Դուք պետք է չառարկեք և դեմ չլինեք Ադրբեջանի կողմից՝ ՀԱՊԿ-ին անդամակցությանը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում