Մակրոնը տեղեկացրել է հայ գերիների ազատ արձակման ջանքերին աջակցելու պատրաստակամության մասին

Մակրոնը տեղեկացրել է հայ գերիների ազատ արձակման ջանքերին աջակցելու  պատրաստակամության մասին

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.amՖրանսիան կողմ է Արցախի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը։ Այս մասին այսօր հայտնել են Ելիսեյան պալատից՝ վկայակոչելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Հեռախոսազրույցի ընթացքում Մակրոնը հայտարարել է հրադադարի շուրջ նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական լուծման հասնելու իր վճռականության մասին»,- ասված է հայտարարության մեջ։

Ելիսեյան պալատի ներկայացուցչի խոսքով՝ զրույցի ժամանակ Ֆրանսիայի նախագահը տեղեկացրել է «բոլոր հայ գերիներին ազատ արձակելու ջանքերին աջակցելու, ինչպես նաև Հայաստանի տնտեսական զարգացմանը նպաստելու հարցում պատրաստակամության մասին»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում