Ժամը 12:00-ին շտապ հավաք՝ արդարադատության նախարարության առջև. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)

Ժամը 12:00-ին շտապ հավաք՝ արդարադատության նախարարության առջև. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.amԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը շտապ հավաք է հրավիրում Արդարադատության նախարարության մոտ։ Նա, ներկայացնելով պահանջները, ասաց` հրապարակել հունվարի 11-ին ստորագրվելիք պայմանագրի նախագիծը։

Մելիքյանը նշեց, որ այս պահին Արդարադատության նախարարության դիմաց մեծաթիվ ոստիկանական ուժեր են կենտրոնացված, որն ըստ նրա՝ նշան է այն բանի, որ ժողովուրդն իսկապես անելիք ունի Արդարադատության նախարարությունում:

«Այստեղ պետք է հարցեր ուղղել հենց Արդարադատության նախարարին կապված այն բավական ճշմարտանման տեղեկության հետը, որը երեկ մամուլում տարածվեց, թե հունվարի 11-ին ստորագրվելիք փաստաթղթի տեքստն արդեն պատրաստ է և գտնվում է նախարարությունում՝ գաղտնի ռեժիմով և դրա նպատակը ՀՀ Սահմանադրությանը, դրա որոշ դրույթների համապատասխանեցումն է»,- ասաց նա և հավելեց, որ նախարարության դիմաց կուտակված ոստիկանական ուժերը ամրապնդեցին այն համոզմունքը, որ խնդիրը կա և այդ պայմանագիրն առկա է:

Մելիքյանը կոչ արեց՝ ժամը 12:00-ին շտապ հավաք՝ արդարադատության նախարարության առջև:

Հետևեք մեզ նաև Telegram-ում