Ադրբեջանի և Թուրքիայի հետ մեծ թվով բարդ հարցեր կան, որոնք գոնե նախնական քննարկում են ակնկալում․ Տ․ Աբրահամյան

Ադրբեջանի և Թուրքիայի հետ մեծ թվով բարդ հարցեր կան, որոնք գոնե նախնական քննարկում են ակնկալում․ Տ․ Աբրահամյան

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: «Օրինակ՝ Հայաստանի և Թուրքիայի հետ սահման կամ կոմունիկացիա բացող երկիրն արդյո՞ք հաշվարկել է դրա անվտանգային, տնտեսական ռիսկերը։ Ոչնչացված պետական ինստիտուտներով և տապալված անվտանգային համակարգով երկիրը գնում է նոր ցնցումների, իսկ դրա հետևանքները կարող են առավել ողբերգական լինել»,- նշեց նա։

Երկրորդ. Աբրահամյանի խոսքով` դեռ հստակեցված չեն սահմանների հետ կապված մեծ թվով խնդիրներ։ «Առհասարակ, Ադրբեջանի և Թուրքիայի հետ մեծ թվով բարդ հարցեր կան, որոնք գոնե նախնական քննարկում են ակնկալում ու նոր միայն կոմունիկացիաների վերաբերյալ որոշումներ»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը գրել էր․

«1. Հայտարարության 8-րդ կետի լիարժեք իրագործում. ըստ այդմ պետք է տեղի ունենա գերիների, պատանդների և այլ պահվող անձանց, ինչպես նաև մարմինների լիարժեք փոխանակում: Մեզ համար կարևոր է նաև տեղի ունեցած ռազմական գործողությունների գոտում ծավալուն որոնողափրկարարական աշխատանքների իրագործումը:

2. Տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակում, ինչը նշանակում է ինչպես Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումներ և տրանսպորտային հաղորդակցություն դեպի Ռուսաստան և Իրանի Իսլամական Հանրապետություն, այնպես էլ Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքով բեռնափոխադրումներ և տրանսպորտային հաղորդակցություն՝ դեպի Նախիջևան:

Կրկին ուշադրություն եմ հրավիրում այն փաստի վրա, որ նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ չկա ոչ «Մեղրի» ոչ էլ ՀՀ որևէ տարածքի առնչությամբ «միջանցք» արտահայտություն:

Հայաստանից դեպի Ռուսաստան և Ադրբեջանից դեպի Նախիջևան հաղորդակցության երթուղիների ընտրությունը առանձին քննարկման թեմա է, որի արդյունավետության կարևոր պայման է գերիների, պատանդների, այլ պահվող անձանց, զոհվածների մարմինների փոխանակման, ինչպես նաև անհետ կորածների որոնողական աշխատանքների ծավալների և արդյունավետության բարձրացումը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում