«Չպետք է թողնել՝ սրիկա Փաշինյանը Մոսկվայից հետ գա». ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Չպետք է թողնել՝ սրիկա Փաշինյանը Մոսկվայից հետ գա». ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.amՉպետք է թողնել սրիկա Փաշինյանը Մոսկվայից հետ գա, դավաճանը հայրենիքում պետք չէ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշեցին Հանրապետության հրապարակում նստացույց անող քաղաքացիները:

«Մարդիկ պետք է թմբիրից դուրս գան, համախմբվեն, մեզ հետ միասին պայքարեն, մենք կորցնում ենք մեր պետականությունը: Ազգովին պետք է մի կողմ դնենք կուսակցական պատկանելությունը, քաղաքական հայացքներին և համախմբված պայքարենք Նիկոլի ազգակործան քաղաքականության դեմ»,– նշեց նստացույց իրականացնող քաղաքացիներից մեկը:

Քաղաքացիների խոսքով՝ իրենց երբեմն հորդորում են առավել կոշտ պայքարել, բայց տանից հորդորելու փոխարեն ճիշտ կլինի, որ միանան իրենց և պայքարեն:

«Սոցցանցերում գրում են՝ ջարդեք, փշրեք: Ո՛չ, մենք այդ ճանապարհով չենք գնա: Մենք պետականությունը խարխլող որևէ քայլ չենք անի, մենք պայքարում ենք ազգակործան անձի և իր թիմի դեմ թեկուզ այս մեթոդներով ՝ նստացույց, ակցիաներ»:

Մանրամասներ՝ տեսանյութում

Հետևեք մեզ նաև Telegram-ում