AM | RU
USD
EUR
RUB

Ինչո՞ւ քննարկման առարկա չէին դառնում Ռուսաստանի հնչեցրած առաջարկությունները․ Էլինար Վարդանյան

 

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.am: «Այլընտրանքային նախագծեր» խումբը ներկայացնում է Էլինար Վարդանյանի հոդվածը․

«Երեկ հեռուստաընկերություններից մեկի եթերում ականատես եղանք բացառիկ կարևոր և հետաքրքիր մի հարցազրույցի։ ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշոնակատար գնդապետ Միքայել Համբարձումյանը հանդես եկավ ընդգծված հավասարակշիռ, միևնույն ժամանակ՝ կարևորագույն բացահայտումներով։

Ձևակերպվեցին հարցեր, որոնք վերջին երկու ամսվա ընթացքում մտել են մեր տները, դարձել մեր առօրյայի բաղկացուցիչ։ Երեկ դրանք ստացան այնպիսի ձևակերպումներ, որոնցից այլևս խուսափել հնարավոր չի լինելու։

1. «Ես չէի կարողանում հասկանալ, թե ինչու պատերազմի ընթացքը չի կասեցվում, չի կանգնեցվում պատերազմը»։

ԱԱԾ-ը տնօրենի նախկին ժ/պ-ի պաշտոնավարման դադարեցումը պայմանավորված է հատկապես այս կարևոր հարցադրման հետ։

Հարցազրույցից պարզ դարձավ, որ ԱԱԾ-ն, Պաշտպանության նախարարությունը ամենօրյա ռեժիմով վարչապետին զեկուցել են մեր կորուստների, մեր խնդիրների և հեռանկարի մասին։ ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին մտահոգող հարցը եղել է, թե ինչու պատերազմի դադարեցման հետ կապված վարչապետը որոշում չի կայացնում. «Ինչու պատերազմի ընթացքը չի կասեցվում, ոչ թե զինադադար հայտարարվում, որովհետև դա տեսնում էինք ֆիզիկապես չի լինում, չի պահպանվում, այլ զուտ պատերազմի ընթացքը չի կասեցվում, և չի սկսվում բանակցային պրոցես։

Այդ պայմաններում ի՞նչ նպատակ էր հետապնդում մեր իշխանությունը պատերազմի ընթացքը չկասեցնելով։ Ուր ենք մենք գնում։ Վերջն ուր ենք հասնելու, Ստեփանակերտն ենք կորցնելու, թե արդեն Հյուսիսային շրջաններն ենք կորցնելու, նոր գանք, հասնենք այն կետին, որ պետք է պատերազմական գործողությունները կասեցվեն կամ ավարտվեն։»։

Վարչապետը իրավիճակի վերաբերյալ ինֆորմացիայի պակաս չի ունեցել, ինչպես պարզվում է Միքայել Համբարձումյանի խոսքերից նա ամենօրյա ռեժիմով, ամենժամյա ռեժիմով վարչապետին զեկուցել է ռազմաճակատում տիրող իրավիճակի մասին, ներքաղաքական իրավիճակի մասին, զեկուցել է մեր կորուստների մասին և տիրող տրամադրությունների մասին։ Ընդ որում զեկուցվել է նաև գրավոր փաստաթղթերով՝ թե ինչ իրավիճակ է տիրում և ինչ հեռանկար կարող է լինել։

2. ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը հայտարարել էր, որ պատերազմի չորրորդ օրը` անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ներկայացրել է մեր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը` նշելով, որ երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար։ ԱԱԾ տնօրենի նախկին պաշտոնակատարի հարցազրույցից պարզ դարձավ, որ հոկտեմբերի 18-19-ին ԱԽ նիստում Գլխավոր շտաբի պետը կրկին մանրամասն ներկայացրել է տիրող իրավիճակը, հեռանկարը և այն, որ մենք ուղղակի գնում ենք դեպի պարտության։ Եղել է առաջարկություն դադարեցնելու ռազմական, պատերազմական գործողությունները։ Նույն կարծիքին է եղել նաև Դավիթ Տոնոյանը։ «Բավականին մանրամասն քննարկում տեղի ունեցավ, բայց այնուամենայնիվ դրանից հետո նման որոշում չկայացվեց։»։

3. ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը, ով համարվում է երկրի առանցքային պաշտոնյաներից մեկը, պատերազմի ժամանակ տեղյակ չի եղել Ռուսաստանի առաջարկների մասին։ Այդ մասին իմացել է խայտառակ պարտությունից հետո միայն, Ռուսաստանի նախագահի խոսքերից, այլ աղբյուրներից եկած ինֆորմացիայից։ «Պարզվեց, որ դեռևս 2020թ. հոկտեմբերի 19-ին Ռուսաստանի ղեկավարության կողմից եղել են կոնկրետ առաջարկություններ, կետային առաջարկություններ, թե ինչ պետք է անել։ Այսինքն՝ ըստ էության, կյանքի էր կոչվելու Լավրովի պլանը։ Առաջարկությունների մեջ պետք է կարևորել այն հանգամանքը, որ առաջարկվում էր ռուսական խաղաղապահ զորքեր մտցնել Արցախի տարածք և բնականաբար դա կլիներ անվտանգության այն երաշխիքը, որ կապահովեր Արցախի բնակչության անվտանգությունը, ինչպես նաև մենք չէինք կորցնի Շուշին և Հադրութը։ Ինչո՞ւ քննարկման առարկա չէին դառնում Ռուսաստանի կողմից հնչեցված առաջարկությունները։ Չէր քննարկվում ոչ հանրության հետ, ոչ ԱԽ նիստերի ժամանակ։ Նոյեմբերի 7-ի դրությամբ ես չեմ իմացել այդ առաջարկի մասին։»

4. Հարցազրույցում երկրի պետական համակարգի կարևորագույն կառույցի նախկին ղեկավարը հաստատեց, որ գեներալների ներուժը պատերազմի ժամանակ ճիշտ չի օգտագործվել։ «Գեներալների դերակատարությունը շատ ավելի մեծ կարող էր լինել՝ մարդիկ ունեին փորձ, մարդիկ անցել էին պատերազմական թոհուբոհի միջով։ Որոշակի հրապարակումներ եղան, որտեղ շրջանառվում էր վարկած, թե իբր Արցախում կային ուժեր, որոնք խուճապային տրամադրություններ են ստեղծում։ Քննության շրջանակներում վարկած էր առաջ քաշվել այդ պրոցեսների հետ Արցախի նախկին հրամանատարական կազմի առնչության մասին։ Քննության տվյալները վկայեցին հակառակը՝ նախկին հրամանատարներն ու գեներալները, այդ թվում Սամվել Կարապետյանը, Վիտալի Բալասանյանը, Լևոն Մնացականյանը, Արթուր Աղաբեկյանը, Արշավիր Ղարամյանը ամեն ինչ անում էին երկրի պատերազամական վիճակում իրենց ներուժը ներդնելու, կազմակերպելու, արդյունավետությունը բարձրացնելու համար, հատկապես ուզում եմ շեշտել Վիտալի Բալասանյանի մասին, որի կատարած աշխատանքը շատ տեսանելի էր։ Բավականին հեղինակություն ուներ զինվորականների շրջանում, տեսլական ուներ, պատկերացում ուներ ինչ պետք է անել։»։

5. Պատերազմի ժամանակ կազմակերպական լուրջ խնդիրների մասին տարբեր հրապարակումներ են եղել։ Միքայել Հարությունյանի հարցազրույցում դա հաստատվեց պաշտոնական մակարդակով. «Եթե կազմակերպչական խնդիրներ չլինեին մենք այս արդյունքը չէինք արձանագրի։ Ես խնդիր էի տեսնում մոբիլիզացիայի հետ կապված, խնդիր էի տեսնում մեր կամավորական ջոկատների Արցախ անկանոն մեկնելու հետ կապված, այնտեղ ընդունելու և տեղաբաշխելու հետ կապված, խնդիր էի տեսնում կասկաների, զրահաբաճկոնների քանակության հետ կապված, խնդիրները շատ էին և խնդիրների չլուծումը բերեց այն իրավիճակին, որ մենք այսօր ունենք։»։

6. Նա կարևորեց հայապահպանության իմաստով Դաշնակցության անգնահետելի դերը և պատերազմի առաջին իսկ օրից նրանց կազմակերպված մասնակցությունը։

7. Երկրի ազգային անվտանգության ապահովման թիվ մեկ մարմնի նախկին ղեկավարը մտահոգություն է հայտնում շրջանառվող 5 միլիարդի գործարքի մասին տեղեկությունների վերաբերյալ։ Նա գտնում է, որ դա լրջագույն հարց է, որը պետք է խորը քննության առարկա դառնա։ «Մենք գործ ունենք մի տվյալի հետ, որ ասվում է, որ տևական ժամանակ կապ է եղել վարչապետի և ադրբեջանական կողմի միջև։ Կապի արդյունքում քննարկվել է գումարով՝ միլիարդավոր դոլարների դիմաց հարցի լուծմանը հասնելու տարբերակը։ Քննարկումների արդյունքը, քննարկումների ընթացքը հայտնի չէ։ Ոչ մեկ չգիտի ինչ է տեղի ունեցել։ Այնուհետև մենք ունենք հետևանքը, իսկ հետևանքն այսօրվա իրավիճակն է՝ պարտություն, հողերի կորուստ, այսօր արդեն Հայաստանի սահմանների հետ կապված լուրջ խնդիրներ։ Մենք պետք է գտնենք պատճառահետևանքային կապը։ Շատ մանրամասնված, շատ դետալացված պարզաբանումներ պետք է տա և վարչապետը, և այն պաշտոնատար անձինք, ովքեր առնչվել են այդ պրոցեսի հետ։ Եթե բացատրություններ չտրվեն ու համոզիչ բացատրություններ չտրվեն, կասկածներ կլինեն։ Սրա հետ կապված պետք է տարվի քննություն, և դա չպետք է քողարկվի նախաքննական գաղտնիքի քողով, այլ դա պետք է արվի մաքսիմում հնարավոր հանրային եղանակով»։

Ամփոփում

Միքայել Համբարձումյանը, ԱԱԾ տնօրենի ԺՊ է եղել դեռևս սեպտեմբերի 30-ից, այսինքն պատերազմի հենց սկզբից, ինչի մասին ի դեպ, հանրությունը չգիտեր։ ԵՎ նրա բարձրացրած հարցերը հետևաբար ունեն բացառիկ նշանակություն։ Ստացվում է մի հրեշավոր պատկեր՝

ա/ Բոլոր կարևորագույն որոշումները Փաշինյանը կայացրել է կամ միայնակ կամ խորհրդակցելով այն մարդկանց հետ, ովքեր չունեն նման լիազորություններ։

բ/ Չի կանգնեցրել պատերազմը, երբ բոլոր ուժայինները պնդել են դրա վրա։

գ/ Տեղյակ չի պահել պետության առանցքային պաշտոնյաներին, որ հոկտեմբերի 19-ին մերժել է ՌԴ նախագահի պատերազմը դադարեցնելու առաջարկը։

դ/ Հետևաբար՝ Փաշինյանը կրում է ուղիղ պատասխանատվություն մեր մեծաթիվ մարդկային և տարածքային կորուստների համար։

ե/ Նույնիսկ երկրի ամենատեղեկացված մարդկանցից մեկի համար պարզ չէ՝ սա արվել է դավաճանության, թե՞ անգրագիտության պատճառով։ Եվ այդ հարցը պետք է ստանա իր պատասխանը»։

Լրահոս
ԱԱԾ-ն գործակալին հաստատելու կամ չհաստատելու պարտավորություն չունի. Տիգրան Աթանեսյան Էրդոհանի ամառանոցը կարժենա 85,6 մլն դոլար Հայաստանում սպասվում է ձյուն ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ի՞նչ էր անում Արթուր Աբրահամը պատերազմի օրերին Ով է նորանշանակ ՊՆ փոխնախարար Սուրեն Սահակյանը Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հունվարի 18-ից 24-ը ԱԱԾ-ն արձագանքել է Միրզոյանի մասին Մինասյանի հայտարարությանը Հասարակական գործիչներ ու իրավաբաններն արձագանքել են Մ.Մինասյանի հայտարարությանը Ստելը ձեր մենաշնորհն է, հայրենիք ծախածների ու թուրքի գործակալների ոհմակ Սյունիքում սահմանների փոփոխություններ են եղել. արոտավայրերի հետ կապված խնդիրներ են առաջացել. Տեղի համայքապետարան Արարատ Միրզոյանը արձագանքել է Մինասյանի հայտարարությանը Արթուր Դավթյանը այս անգամ բավարար հիմքեր կգտնի՞. իրավաբան Սուրեն Սահակյանը նշանակվել է Պաշտպանության փոխնախարար Տիգրան Ուլիխանյանը նշանակվել է ՊՎԾ պետ Արարատ Միրզոյանը թուրքական գործակալ է. Միքայել Մինասյանը փաստաթուղթ ներկայացրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հայաստանում իրենց գործունեությունը դադարեցրել է 22154 կազմակերպություն Ուղեվարձի գինը թանկացել է. բողոքի ակցիա Արտաշատում (տեսանյութ) Պայքարելու ենք մինչև վերջ, մինչև չազատվենք այս իշխանությունից. Արթուր Վանեցյան ՀՀ տարածքում ջերմաստիճանն զգալի կնվազի. մանրամասներ ՀՔԾ-ն կաշկանդված է. Աննա Հակոբյանին և Նիկոլ Փաշինյանին հարցաքննելու համար սպասում են իշխանափոխությա՞ն Թուրքիան և Հունաստանը բանակցություններ կանցկացնեն Բրյուսելում Պետք է հաշվի առնել, որ Ադրբեջանն ուզում է գերիներին օգտագործել քաղաքական նպատակների համար. Վազգեն Մանուկյան Երբ Արգիշտի Քյարամյանը նշանակվել էր ԱԱԾ տնօրեն, ասել եմ՝ նրա նշանակումը ազգային անվտանգության սպառնալիք է. Արթուր Վանեցյան Այս մարդը կառչել է աթոռից և հետևողականորեն մեր երկիրը տանում է կործանման. Իշխան Սաղաթելյան Լիբանանահայը պաշտոն է ստացել Սպիտակ տանը Ովքե՞ր էին Շիրակում Փաշինյանին սատարողները (լուսանկարներ) «Անտանելի գրաքննություն է». Մեդվեդևը մեկնաբանել է սոցցանցերում Թրամփի արգելափակումը «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հանդիպում է վանաձորցիների հետ․ ՈՒՂԻՂ Ինչքան իմքայլական կա իմ հետ որոնողական աշխատանք պետք է անեն Շուշի Ալիևների այցի պատճառով ընդհատված որոնողական աշխատանքներն այսօր վերսկսել են «Սիրելի՛ Թայիփ»․ ի՞նչ նամակ է գրել Մակրոնը Էրդոհանին Ես շնորհակալ եմ Լենային անկեղծության համար Պատրաստվեք, պարոն Հարությունյան, ընտանիքիս հետ բնակվելու եմ Ձեր տանը, Դուք իմ տունը նվիրել եք թշնամուն. Շուշիի բնակիչ Իմ նկատմամբ քրեական հետապնդում իրականացնում են միայն ՀՀ գլխավոր դատախազն ու Ադրբեջանի գլխավոր դատախազը․ Սեյրան Օհանյան Այս մարդիկ ոչ միայն պարտվել են, այլ շարունակում են պարտության ընթացքը Արցախում տեղակայված շուրջ 100 ռուս խաղաղապահ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ. ՌԴ ՊՆ Ախուրյանի և Ամասիայի միջհամայնքային ավտոճանապարհները դժվարանցանելի են Այս կերպ 21-րդ դարը ոչ թե մերն է լինելու, այլ՝ մեր ՎԵՐՋԻՆԸ ԱԺ փոխուսապարկ Լենայի շուրթերով դավաճանների իշխող խմբակը ազդարարեց հենց վերջնական կործանման օրակարգը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan