ՌԴ-ում 8,7 բալանոց ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել

ՌԴ-ում 8,7 բալանոց ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ8,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Մոնղոլիայի և Ռուսաստանի սահմանին: Այդ մասին հաղորդել է արտակարգ իրավիճակների նախարարության Իրկուտսկի մարզի վարչությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Երևանի ժամանակով 01:32-ին: Էպիկենտրոնը գտնվում Է Մոնղոլիայի Տուրտ բնակավայրից 34 կիլոմետր հեռավորության վրա: Եվրոպա-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC) երկրաշարժի մագնիտուդը գնահատում է 6,5: Նրա տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Անգարսկից 277 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք: Օջախն ընկած է տասը կիլոմետր խորության վրա: Միևնույն ժամանակ ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը (USGS) հաղորդում է 6,8 մագնիտուդի մասին: ԱԻՆ-ի տվյալներով, Իրկուտսկի մարզում զգացվել են չորս-հինգ բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ, ինչպես նաև չորս հետցնցումներ: Բուն Իրկուտսկում գրանցվել են մինչեւ հինգ բալ ինտենսիվությամբ ցնցումներ:

Տարածաշրջանում հնարավոր զոհերի մասին տեղեկատվություն չի ստացվել: Իրկուտսկի մարզի նահանգապետ Իգոր Կոբզեւը Instagram-ին հայտնել է, որ իշխանությունները զննում են տները և սոցիալական օբյեկտները, հունվարի 12-ին պլանավորվում է անցկացնել արտակարգ իրավիճակների տարածաշրջանային հանձնաժողովի նիստ: Հենց Իրկուտսկում, տեղի իշխանությունների տվյալներով, ավերածություններ չկան, բոլոր օբյեկտներն աշխատում են հաստիքային ռեժիմով: Մինչև երեք բալ ուժգնությամբ հետցնցումներ են զգացվել նաև Կրասնոյարսկի երկրամասում: Տեղի բնակիչները սոցիալական ցանցերում գրում են այն մասին, որ օրորվել են իրենց տան ջահերը, տեղաշարժվել են մահճակալները, իսկ ոմանք նշել են, որ իրենց մոտ ցնցումներից առաջ կաղկանձում էին շները: Կրասնոյարսկի քաղաքապետարանում հաղորդել են, որ երկրաշարժից հետո տուժածներ ու ավերածություններ չկան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում