ԵԽԽՎ նախկին պատգամավորն Ադրբեջանից կաշառք վերցնելու համար դատապարտվել է 4 տարի ազատազրկման

ԵԽԽՎ նախկին պատգամավորն Ադրբեջանից կաշառք վերցնելու համար դատապարտվել է 4 տարի ազատազրկման

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍԵվրոպայի խորհրդում ծավալված կոռուպցիոն սկանդալի կենտրոնում հայտնված իտալացի պատգամավոր Լուկա Վոլոնտեն Ադրբեջանից կաշառք վերցնելու համար դատապարտվել է 4 տարի ազատազրկման:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է La Repubblica-ն՝ նշելով, որ նման վճիռ է կայացրել Միլանի դատարանը:

Միլանի ոստիկանությունն ու դատախազությունը 2016 թ. փետրվարին քրեական գործ էին հարուցել Լուկա Վոլոնտեի դեմ, որը Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախկին պատգամավոր և ԵԽԽՎ-ում Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության նախկին նախագահն է:

Վոլոնտեն մեղադրվում էր 2012-2013 թվականների ընթացքում Ադրբեջանից 2,4 մլն եվրո կաշառք վերցնելու համար: Փոխարենը, պաշտոնական Բաքուն նրան օգտագործում էր Իտալիայի խորհրդարանում և ԵԽԽՎ-ում: Գումարը նրան էր փոխանցել ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սուլեյմանովը, իսկ կոորդինացիոն աշխատանքներն իրականացրել էր Բրյուսելում տեղակայված ադրբեջանական լոբբիստական կազմակերպությունը:

Վոլոնտեի դեմ հարուցված քրեական գործը պաշտոնապես ուներ երկու գլուխ` կաշառակերություն և փողերի լվացում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում