«Հրապարակ». Նիկոլ Փաշինյան-Արմեն Սարգսյան հանդիպումը բարիդրացիական մթնոլորտում չի անցել

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյան-Արմեն Սարգսյան հանդիպումը բարիդրացիական մթնոլորտում չի անցել

«Անցյալ տարվա դեկտեմբերի 24-ին հաղորդագրություն տարածվեց, որ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Այս լուրը տարակուսանքի տեղիք տվեց, քանզի ընդամենը մեկ ամիս առաջ նույն Արմեն Սարգսյանը հայտարարել էր, որ պահանջում է կառավարության ու վարչապետի հրաժարականը։ Մենք տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյան-Արմեն Սարգսյան հանդիպումը, իրականում, այնքան էլ բարիդրացիական մթնոլորտում չի անցել։ Մեզ ասացին՝ հանդիպման նախաձեռնությունը եղել է Փաշինյանինը, նա է խնդրել նախագահին՝ հանդիպել իր հետ և քննարկել երկրում ստեղծված իրավիճակը։

Ուշագրավ է, որ անցյալում ճիշտ հակառակ իրավիճակն էր․ Փաշինյանն ուղղակի բոյկոտում էր Արմեն Սարգսյանին՝ չէր հրավիրում Անվտանգության խորհրդի նիստերին և շատ հազվադեպ էր արժանացնում իր հյուրընկալությանը։ Այս հանդիպումը տեղի է ունեցել չեզոք գոտում, այսինքն՝ Արմեն Սարգսյանը Փաշինյանին չի ընդունել նախագահականում, կառավարություն էլ չի գնացել։

Հանդիպումը տևել է բավականին կարճ՝ մոտ 30 րոպե, և ավարտվել է թեյախմությամբ, քանզի նախագահը մերժել է Փաշինյանի՝ միասին ընթրելու առաջարկը։ Բովանդակային առումով լուրջ քննարկում տեղի չի ունեցել, ըստ մեր աղբյուրի, նախագահը կրկին խոսել է այն մասին, որ միակ ելքը Փաշինյանի հրաժարականն է ու նոր՝ ազգային համաձայնության ժամանակավոր կառավարության ձևավորումը»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում