AM | RU
USD
EUR
RUB

Ռուսական «Կոմերսանտը» հրապարակել է տրանսպորտային միջանցքների և երկաթուղու քարտեզը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

 

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.amՌուսական «Կոմերսանտը» հրապարակել է տրանսպորտային միջանցքների և երկաթուղու քարտեզը, որոնց շուրջ համաձայնության են եկել Հայաստանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը: Լրատվամիջոցն իր հոդվածում գրել է, որ հունվարի 11-ին Մոսկվայում կայացած Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ բանակցությունների արդյունքները Բաքվում և Երևանում տրամագծորեն հակառակ գնահատականն են ստացել:

Ադրբեջանում հանդիպումը համարվել է արդյունավետ, քանի որ պայմանավորվածություն է ձեռք բերվել տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման վերաբերյալ, իսկ Հայաստանում ընդդիմությունը մեղադրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին թուլակամության և դիրքերի հերթական զիջման մեջ: Հայ հասարակությունը գերիների վերադարձը համարում է առաջնային խնդիր, բայց փոխարենը բանակցություններում քննարկվել էին տնտեսական օրակարգին վերաբերող հարցեր:

«Հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել երեք երկրների փոխվարչապետերի գլխավորությամբ աշխատանքային խումբ ստեղծելու մասին, որը կզբաղվի «տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմամբ»: Քննարկվող երկու հիմնական ուղղություն կա: Նախ, սա միջանցք է Ադրբեջանի հիմնական մասից դեպի անկլավ՝ Նախիջևան, որը պետք է անցնի Հայաստանի Սյունիքի մարզով: Եվ երկրորդ`Երևանից դեպի նույն Սյունիքի մարզ տանող երկաթգիծը, որը անցնում է Նախիջևանի միջով: Երկու երթուղիները ակտիվորեն օգտագործվում էին Խորհրդային Միության ժամանակ, բայց Լեռնային Ղարաբաղի հակամարտության սկզբով դրանք դադարեցին գոյություն ունենալ:

Այս տրանսպորտային ուղիների փակման պատճառով ժամանակին տուժեց նաև Ռուսաստանը: Երբ վրաց-աբխազական հակամարտության արդյունքում Ռուսաստանից գնացքների տեղափոխումը Վրաստան անհնար դարձավ, Հայաստանը կորցրեց իր գլխավոր դաշնակցի հետ ամենահուսալի ուղին, իսկ Ռուսաստանը` կապը Թուրքիայի երկաթուղիների հետ»,- նշում է «Կոմերսանտը»:

Ըստ կայքի՝ Իրանի հետ տնտեսական կապերի ընդլայնումը կարող է լուրջ օգնություն դառնալ Հայաստանի համար, ինչը մինչ այժմ հնարավոր չէր, հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկու երկրները կապվում են միայն մեկ լեռնային ճանապարհով:

«Այսպիսով, Մոսկվայում ստորագրված փաստաթուղթը տեսականորեն պետք է շահեկան լինի բոլոր երեք կողմերին. Ադրբեջանին պետք է ճանապարհ դեպի Նախիջևան և Թուրքիա, Ռուսաստանին՝ Թուրքիա և Հայաստան, իսկ Հայաստանին՝ Ռուսաստան և Իրան: Բայց բանակցություններից հետո դե ֆակտո միայն Իլհամ Ալիևն իրեն հաղթող զգաց, իսկ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում կենտրոնացավ ոչ թե ձեռքբերումների, այլ չլուծված հարցերի վրա, որոնք վերաբերում են առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը քննարկելու Բաքվի ցանկության բացակայությանը, ինչպես նաև հայ ռազմագերիների ճակատագրին»,- նշվում է հոդվածում:

Լրահոս
«Փաստ». Խոստումների և իրականության անդունդը․ Փաշինյանը երեկ ԱԺ-ում շարունակում էր ծաղրել ժողովրդին ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 21 Փաշինյանը նպատակաուղղված հանրության մի հատվածին ակնհայտ մոլորության մեջ է գցում․ Տ․ Աբրահամյան Մեկնարկում է ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությունը. ՈՒՂԻՂ Ինչո՞ւ չեք պատասխանում Ալիևին. ԲՀԿ պատգամավորը՝ Փաշինյանին (տեսանյութ) Թրամփը լքել է Սպիտակ տունը Կառավարության անդամները պատասխանում են ԱԺ պատգամավորների հարցերին. ՈՒՂԻՂ Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների որոշման գործընթացը չունի լեգիտիմություն և պետք է անհապաղ դադարեցվի կամ վերանայվի․ ՄԻՊ Ո՞րն է Արցախի հարցում Հայաստանի դիրքորոշումը. պատասխանում է նախարարը «Կարմիր գծերը» Երևանի 10 վարչական շրջանում կվերացվեն Նարինե Խաչատուրյանն ազատվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից Սա մեր դիվանագիտության ավերված լինելու վառ ապացույցն է. Միքայել Մինասյան Ադրբեջանում հիշել են Փաշինյանի վաղեմի հոդվածը Հայկական կողմի համար կենսական անհրաժեշտություն ունի Ռուսաստանի հետ գործողությունների համակարգումը. Հրանտ Մելիք-Շահնազարյան Լարսի ռուսական հատվածում կուտակված է 730 բեռնատար ավտոմեքենա Արթուր Վանեցյանի կուսակցության խոսնակին հրավիրել են ԱԱԾ` բացատրություն տալու Տրանսպորտային միջոցների տեխզննության անցկացման պարբերականությունը կփոխվի Արցախի բնակիչներին պատվաստելու համար Պետդուման կդիմի կառավարությանը ՀՀ կառավարության մոտեցումն ընդունելի չէ, պետք է հրապարակվի Ադրբեջանում գտնվող հայ գերիների թիվը․ ՄԻՊ ԱԺ նիստը՝ ուղիղ Ջաբրայիլում հայտնաբերվել է 1 զինծառայողի աճյուն.այսօր որոնումներ չեն իրականացվի «Իրավունք». Գու­ցե իսկապես մեր սխալներն այնքան շատ են, որ այլևս չպետք է զբաղեցնենք իշխանությունը․ «Իմ քայլի» պատգամավոր Իշխան Սաղաթելյանի պատասխանը Արցախի նախագահին «Հրապարակ». Մարդիկ հրաժարվում են այս իշխանության կազմում պաշտոն զբաղեցնելուց «Հրապարակ». Ովքեր են կողմ եղել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու համար քննիչ հանձնաժողով ստեղծելու առաջարկին «Ժողովուրդ». «Իմ քայլի» պատգամավորը՝ Լավրովի հայտարարության մասին «Ժողովուրդ». «Կանաչ կլիմայի հիմնադրամ»-ից տարածաշրջանում Հայաստանն առա­ջինն է ստացել դրամաշնորհ «Ժողովուրդ». Ի՞նչ պատմությունների մեջ է Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավոն ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 20 Հայաստանի մի շարք ավտոճանապարհներ փակ են ԱՄՆ-ն Հայաստանում պատրաստվում է նոր «գունավոր հեղափոխության» Արցախում պետական կառավարման համակարգը օր օրի քայքայվում է. Ա. Ղարամյան Արցախահայությունն իր թիկունքում պետք է զգա 10 մլն հայության շունչը. Ի. Սաղաթելյան Եթե պետք է ամեն ինչում իրենց հղում ՌԴ-ին, ապա դո՞ւք ում եք պետք Ի՞նչ է հայտնի Կարսում թուրք-ադրբեջանական զորավարժության մասին Որոնողական աշխատանքների ժամանակ ականի պայթյունից երկու փրկարար է վիրավորվել Կա վտանգ, որ Արսեն Թորոսյանը ուշադրության կենտրոնում է պահելու առողջապահության ոլորտը. Սոֆյա Հովսեփյան (տեսանյութ) «Հայրենիքի փրկության շարժումը» հաղորդագրություն է տարածել Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Մահացել է արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan