Ռուս խաղաղապահներն արդեն ուղեկցել են Արցախ վերադարձած շուրջ 48 840 փախստականի

Ռուս խաղաղապահներն արդեն ուղեկցել են Արցախ վերադարձած շուրջ 48 840 փախստականի

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.amՌուս խաղաղապահներն ուղեկցում էին Հայաստանի Հանրապետության տարածքից իրենց տները վերադարձող արցախցի փախստականների հերթական շարասյունը:

ՌԴ ՊՆ պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է, որ նախորդ օրը ավտոբուսներով Երևանից Ստեփանակերտ է վերադարձել 146 փախստական:

Ընդհանուր առմամբ, 48 840 փախստական արդեն վերադարձել են Արցախի իրենց մշտական բնակության վայրերը:

Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի զինծառայողները ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձը, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները:

Խաղաղապահների տեղակայած քսաներեք դիտակետում իրականացվում է իրավիճակի շուրջօրյա մոնիտորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում