AM | RU
USD
EUR
RUB

Մինչ օրս Ադրբեջանը շարունակում է էթնիկ զտումների և հայաթափման այդ քաղաքականությունն Արցախի նկատմամբ. ԱԳՆ

 

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.amՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Բաքվի հակահայկական ջարդերի 31-ամյակի կապակցությամբ.

«31 տարի առաջ միջազգային հանրությունն ականատես դարձավ Ադրբեջանում հայ ժողովրդի դեմ հերթական ոճրագործության. օրեր շարունակ Ադրբեջանի մայրաքաղաքում առանձնակի դաժանությամբ իրականացվեցին Բաքվի բազմամշակութային դիմագծի առանցքը հանդիսացած հայ բնակչության ջարդերը ու զանգվածային տեղահանումները: Եղան հարյուրավոր սպանվածներ, անդամախեղվածներ և անհետ կորածներ, տասնյակ հազարավոր փախստականներ: 1990թ. հունվարին Բաքվում տեղի ունեցած հակահայկական ջարդերով ավարտին հասցվեց Ադրբեջանի հայաթափման գործընթացը:

Ադրբեջանի իշխանությունների հայատյաց քաղաքականության թիրախում էր ոչ միայն դարեր շարունակ Բաքվում ապրած և արարած հայ բնակչությունը, այլև քաղաքի հայկական պատմամշակութային ժառանգությունը:

Մինչ օրս պատասխանատվության չեն ենթարկվել Բաքվի հակահայկական ջարդերի կազմակերպիչները և իրականացնողները, ովքեր շարունակվում են փառաբանվել որպես հերոսներ:

Ավելին, մինչ օրս Ադրբեջանը շարունակում է էթնիկ զտումների և հայաթափման այդ քաղաքականությունն Արցախի նկատմամբ: Վերջինիս վառ վկայությունն է այսօր Արցախի՝ ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված տարածքների լիակատար հայաթափումը, որն իրականացվել է զանգվածային պատերազմական հանցագործությունների և էթնիկ զտումների միջոցով:

Այսօր հարգանքի տուրք մատուցելով Բաքվում տեղի ունեցած հակահայկական ջարդերի անմեղ զոհերի հիշատակին՝ ևս մեկ անգամ ընդգծում ենք Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և ողջ աշխարհասփյուռ հայության միասնական հանձնառությունը` երաշխավորելու իր հայրենիքում ազատ, անվտանգ և արժանապատիվ ապրելու հայ ժողովրդի իրավունքը»:

Լրահոս
Ստորագրվել է Հայաստանի և Լիտվայի միջև ռազմական համագործակցության ծրագիրը Այստեղ մեր ժողովուրդը արյուն է հեղել. այն նզովք է դառնալու նրանց համար, որոնք մեր հայրենիքը կհամարեն անկլավ. Բագրատ Սրբազան Հայաստանն ու Ադրբեջանը կատարում են մեկ ուժային կենտրոնի՝ Մեծ Բրիտանիայի հանձնարարականները. Փաստինֆո Արարատ Միրզոյանը ԱՄՆ պետքարտուղարին ներկայացրել է ՀՀ տարածք ադրբեջանական ԶՈւ-ի ներթափանցման արդյունքում ստեղծված իրավիճակը Եթե դուք ձեր անելիքը չեք տեսնում ու ձեր սպասելիքն ընդդիմությունից է, ապա թողեք գնացեք Կարմիր Շուկայի ուղղությամբ կրակը չի դադարում․ Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է վարում դպրոցի շրջակայքում. տեսանյութ ԵՄ-ն պատրաստակամ է աջակցել ԵԱՀԿ-ին՝ ԼՂ-ում խաղաղության հաստատման աշխատանքներում ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը ՀՀ-ին ու Ադրբեջանին կոչ է արել ակտիվորեն երկխոսել հումանիտար հարցերի շուրջ Սկանդալ․ Ռազմիկ Պետրոսյանն Արագածոտնի մարզպետ է նշանակվել կեղծ դիպլոմով «ՕՊԵԿ հիմնադրամը» համագործակցում է Ամերիաբանկի հետ` երկրում առկա խնդիրները լուծելու և մարդկանց կյանքի որակը բարելավելու համար. Թ. Ալնասար Խաչատուր Սուքիասյանի եղբոր նկատմամբ երկրորդ անգամ գրավ է կիրառվել՝ 55 միլիոն դրամի չափով Սեպտեմբերի 27-ը` Հիշատակի օր․ Կառավարության նախագիծն ուղարկվելու է Ազգային ժողով Թշնամին կրակ է բացել Կարմիր Շուկայի մոտ. կադրեր Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է սահմանային խնդիրներին և քրեական հետապնդումներին «Պահեստազորի սպաների» շարժումը պահանջում է անհապաղ ազատ արձակել Աշոտ Մինասյանին և Սյունիքի ղեկավարին Մարդիկ գիշերել են անցակետում ՊՇՌ հետազոտության խնդրի պատճառով․ ՄԻՊ աջակցությամբ խնդիրը լուծվել է Միրզոյանը Շվեդիայի Ռիկսդագի նախագահին է ներկայացրել Ադրբեջանի՝ մայիսի 12-ի ագրեսիան ՀՀ սահմանին Վճռաբեկ դատարանում դեռեւս չստեղծված պալատի նախագահի նշանակման շուրջ «գզվռտոց» է սկսվել․ «Ժողովուրդ» Էկոնոմիկայի նախարարությունը հայտնվել է իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում․ «Ժողովուրդ» Վանաձոր-Դիլիջանի, Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են, Աշոցքում մերկասառույց է, Սյունիքում՝ մառախուղ Երևանի և 2 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի․ ՀԷՑ Արման Թաթոյանն ահազանգում է, իսկ Սյունիքի մարզպետարանը «անհասանելի է դարձել»․ «Ժողովուրդ» Ոստիկանությունը նախարարի «վոյաժների» մասով շարունակում է ստուգողական գործողությունները․ «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանն իր հերթական թիմակցին կնշանակի դեսպան․ «Հրապարակ» Պետական կառույցների աշխատակիցներին հրահանգված է ակտիվորեն աշխատել ՔՊ-ի օգտին․ «Փաստ» Ռ. Բաղդասարյանին առաջարկում ենք պարզաբանել Արցախի ՊԲ-ի կողմից սպանություններ կատարելու մասին իր հայտարարությունը. Արցախի ԱԱԾ Իրանա-աֆղանական սահմանին թեժ մարտեր են ընթանում թալիբների ու Իրանի սահմանապահ զորքերի միջև «Ի բարիի» արտադրանքն արտահանվում է 10-ից ավելի երկրներ Դեկտեմբերի 1-ին անցկացվել է մարտավարական զորավարժություն Բջջային կապի և համացանցի հասանելիությունն Արցախի տարածքում միտումնավոր խլացվում է ադրբեջանցիների կողմից. ԱՀ ՄԻՊ Դատարանը կայացրեց հերթական որոշումը հանուն Ադրբեջանի. Լևոն Քոչարյան Չպատվաստված քաղաքացիները 7 օրը մեկ գործատուին պետք է ներկայացնեն ՊՇՌ թեստ «Ամերիա Սերունդ 14». Ամերիաբանկում ձեր մասնագիտական ուղին սկսելու բացառիկ հնարավորություն Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը նշել է Անաստաս Միկոյանի 126-ամյակը Ընտրություններից հետո մենք մտանք դժոխքի նոր շրջան ու դուրս չեկանք խոր ճգնաժամից. Սերժ Սարգսյան Իշխանություններին քննադատած հոգևորականին կարգալույծ են անում Քեզ հետ ամեն ինչ պարզ է, Տիգրան, ափսոս․ Մելիքյանը՝ Աշոտ Մինասյանի գործով դատավորին Առնվազն երեք մարդ է զոհվել Միչիգանի դպրոցում իրականացված հրաձգության հետևանքով Սերժ Սարգսյանը մասնակցում է միջազգային միջկուսակցական տեսակոնֆերանսին «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը կալանավորվել է
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan