AM | RU
USD
EUR
RUB

ԵՄ-ն Բայդենին կոչ է անում չլսել Թրամփին և հաշտություն կնքել Իրանի հետ. Независимая газета

 

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.amՌուսական «Նեզավիսիմայա գազետա»-ի թղթակից Դանիլա Մոիսեևը վերլուծական հոդված է հրապարակել ԱՄՆ-Իրան հարաբերությունների, դրանում Եվրամիության մասնակցության և հարակից այլ թեմաների մասին:

Ստորև ներկայացնում ենք լրատվամիջոցի անդրադարձը.

«ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը մտահոգություն է հայտնել, որ Իրանը մտադիր է ուրանի հարստացման մակարդակը հասցնել 20%-ի և կոչ է արել պաշտոնական Թեհրանին փոխել իր որոշումը: Միևնույն ժամանակ նա նաև կոչ է արել ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի ապագա վարչակազմին Միացյալ Նահանգները վերադարձնել Իրանի միջուկային ծրագրի գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր (JCPOA), որից երկիրը միակողմանիորեն դուրս էր եկել երկու տարի առաջ՝ Թրամփի որոշմամբ: Թրամփը փորձում է կանխել այս ծրագրի իրագործումը՝ ձգտելով Դեմոկրատական կուսակցությանը զրկել երկրի երկարամյա թշնամիների, մասնավորապես Իրանի հետ հարաբերությունները բարելավելու հնարավորությունից:

Բորելի հայտարությունում նշվում է, որ իրանական Ֆորդոյի ստորգետնյա միջուկային կենտրոնում ուրանի հարստացման 20% գործընթացի մեկնարկը, որը ՄԱԳԱՏԷ-ն (Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն) հաստատել է հունվարի 4-ին, ԵՄ-ի մոտ լուրջ մտահոգություն է առաջացնում:

«Իրանի կողմից այս գործողություններն անհամատեղելի են Ֆորդոյի միջուկային կենտրոնի վերաբերյալ JCPOA-ի դրույթների հետ և կարող են լուրջ հետևանքներ ունենալ միջուկային զենքի տարածման համար: Իրանին կոչ ենք անում զերծ մնալ հետագա սրացումներից և առանց հապաղման փոխել ներկայիս ուղղությունը», - ասված է հայտարարության մեջ:

Միևնույն ժամանակ, Բորելը խոստացել է օգտագործել բոլոր դիվանագիտական ջանքերը, որպեսզի ոչ միայն Թեհրանին տանի «միջուկային գործարքի» կետերի իրագործմանը, այլև ԱՄՆ-ին վերադարձնի դրան:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն JCPOA- ից դուրս է եկել 2018-ին՝ միաժամանակ վերականգնելով Իրանի դեմ ապատժամիջոցները: Բայդենը խոսել է Թրամփի այս որոշումը վերանայելու մտադրության մասին: Այս առնչությամբ Բորելը Սպիտակ տան ապագա ղեկավարին քաղաքավարի կերպով հիշեցրել է իր խոստումների մասին:

«Մենք ողջունում ենք ԱՄՆ նորընտիր նախագահ Ջոզեֆ Բայդենի կողմից JCPOA-ի վերաբերյալ դրական հայտարարությունները և անհամբեր սպասում ենք ԱՄՆ նոր վարչակազմի հետ համագործակցությանը», - ասված է հայտարարության մեջ:

Այնուամենայնիվ, Թրամփի վարչակազմը փորձում է հնարավորինս բարդացնել արտաքին քաղաքական փոփոխությունները: Օրինակ՝ վերջերս Կուբան դարձյալ ընդգրկվեց ահաբեկչությունը հովանավորող պետությունների ամերիկյան սև ցուցակում: Այս որոշումը Պոմպեոն բացատրել է լատինամերիկյան իշխանությունների կապերով կոլումբիացի ապստամբների հետ, ինչպես նաև Վենեսուելայի հետ բարեկամություն և Միացյալ Նահանգներից մի շարք փախստականներին ապաստանելով: Եմենում իրանամետ հութիների շարժումը Սպիտակ տունը հայտարարել է «ահաբեկչական»: Այժմ Պոմպեոն հայտարարել է Իսլամական Հանրապետության իշխանությունների ու «Ալ Կաիդա»-ի կապերի մասին:

Այսպես, Եվրամիությունը, որի անդամ երկրները լուրջ ներդրումներ էին կատարել Իրանի տնտեսության մեջ մինչև ԱՄՆ-ի՝ JCPOA-ն լքելը, կոչ է անում ԱՄՆ ապագա վարչակազմին համբերատար անտեսել Թրամփի «չարաճճիությունները» և նոր էջ սկսել Թեհրանի հետ հարաբերություններում: Մինչդեռ Իրանին խնդրել, որ որևէ կտրուկ քայլ չձեռնարկի նախքան Բայդենի երդմնակալությունը, որը տեղի կունենա հունվարի 20-ին, ակնհայտորեն չի պահանջվում: Հենց Իրանի իշխանություններն են, որ առավելապես շահագրգռված են ԱՄՆ-ի հետ հարաբերությունների բարելավմամբ և պատժամիջոցների վերացմամբ: Չէ՞ որ նրանց երկրի տնտեսությունն է մինչ օրս գտնվում է անմխիթար վիճակում:

Այնուամենայնիվ, փորձագետների կարծիքով, հարաբերություններ հաստատելը հաստատ արագ չի ստացվի:

«Միջուկային գործարքի» շատ կետեր հաշվարկվել են 15-20 տարի առաջ: Այժմ կնքումից անցել է ավելի քան 5 տարի, և կողմերը վերադարձել են իրենց նախնական դիրքերին: Համաձայնագրում պետք է զգալի փոփոխություններ կատարվեն, մենք նույնիսկ կարող ենք խոսել JCPOA-2-ի մասին», - լրատվամիջոցին ասել է ՌԴ ԳԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ հետազոտող Վլադիմիր Սաժինը:

Նա հիշեցնում է՝ Բայդենի այն հայտարարությունները, ըստ որոնց՝ ԱՄՆ-ը պահանջներ ունի իրանական հրթիռային ծրագրի վերաբերյալ: Բայց Իրանի ռահբար (գերագույն առաջնորդ), այաթոլլա Ալի Խամենեին, նախկինում խոսել էր միայն «միջուկային գործարքի», այլ ոչ թե հրթիռների հարցով բանակցելու իր պատրաստակամության մասին»:

Լրահոս
Գերության մեջ գտնվող երկու տասնյակից ավել հայ զինծառայող խոշտանգվել է ԱՄՆ-ն միակ երկիրն է այս պահին, որը կարող է ստիպել Ադրբեջանին դադարեցնել կրակը. Ֆրանկ Փալոն Երևանում նախատեսվում է նոր ավտոկայարան կառուցել Ռոբերտ Մենենդեսն առաջարկել է սահմանափակել F-16-երի վաճառքը Թուրքիային և դադարեցնել ռազմական աջակցությունն Ադրբեջանին Կալիֆորնիայի նահանգապետը ստորագրել է ապրիլի 24-ը Ցեղասպանության օր սահմանելու օրինագիծը Պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը մնացել է անփոփոխ՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. Դավիթ Բաբայան Հայաստանի փոխվարչապետն ու Ճապոնիայի դեսպանը քննարկել են Հայաստանի դեմ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի հետևանքները Մարտական դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի. ՀՀ ՊՆ Ուկրաինան արագացված կարգով ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ է ներկայացնում. Զելենսկի ՌԴ-ի հետ ռազմատեխնիկական համագործակցությունն իրականցվում է կնքված պայմանագրերին համապատասխան. ՊՆ Ադրբեջանական վերջին հարձակումից հայկական կողմը նույնականացված 201 զոհ ունի Իրանի գլխավոր հյուպատոսությունը կնպաստի Սյունիքի ներուժի իրացմանը Որևէ ակնարկ կամ թաքնված ենթատեքստ փնտրել պետք չէ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի հայտարարության մասին Փելոսիի այցի մասին Մակեյի հայտարարության կապակցությամբ Բելառուսի դեսպանը հրավիրվել է ՀՀ ԱԳՆ. ԱԳՆ խոսնակ «Հույս ունեմ, որ կքայլեմ». Շուշիի մարտերի մասնակից Նորայր Ավագյան ՌԴ-ն շահագրգռված է հետագայում ևս Հայաստանի հետ զարգացնել փոխադարձ առևտուրը և ներդրումները. ՌԴ փոխվարչապետ Արմեն Գրիգորյանը աշխատանքային հանդիպումներ է ունեցել Կենտրոնական հետախուզական գործակալության Լենգլիում գտնվող գրասենյակում Հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել Ժնևում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում ՀՀ Պաշտպանության նախարարությունը մինչև նոյեմբերի 22-ը կանցկացնի պլանային վարժական հավաքներ Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում Աշխարհը փլուզվում է. տարածաշրջանում չկա մի երկիր, որ այս ցնցումից հարվածի իր բաժինը չի ստանալու. Նիկոլ Փաշինյան Հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել. ՀՀ ՊՆ Ոսկու և արծաթի գներն աճել են Հնդկաստանից բերվելիք «Պինակա» կայանները համապատասխանում են ռուսական «Ուրագան» համակարգին Հայաստանն ու Ադրբեջանն այսօր քննարկում են փոխկապակցված չորս օրակարգեր. ԱԽ քարտուղար Խաղաղությունը չի կարող պարտադրվել. Տոյվո Կլաարն անդրադարձել է ադրբեջանական վերջին սադրանքին Հայաստանում հիմնվել է խխունջաբուծության առաջին ֆերման Երևանի և 6 մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Ժամը 18:00-ից սկսած Ադրբեջանի ԶՈւ-ն ականանետերի կիրառմամբ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Ռուսաստանը Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Ուկրաինա ուղարկելու համար նախատեսված ԱՄՆ-ի և Եվրոպայի զենքի պաշարները սպառվում են Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում Կապիտուլյացիայի համար կոնսոլիդացիայի կարիք չկա. Քոչարյան. տեսանյութ Ադրբեջանին ամերիկյան ռազմական օժանդակությունից զրկող և պատժամիջոցներ նախատեսող բանաձև է ներկայացվել նաև ԱՄՆ Սենատում ՈւՂԻՂ․ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը Տղերք, ուշադիր եղեք, դուք արդեն գիտեք, թե ինչ արձագանք են ստանում ռուսական ձախողումները հայ-ադրբեջանական սահմանում ՀՀ սահմանների վտանգված լինելը չի չեզոքացվելու «արանքը ճղելու» կամ «Աստված կտա»-ի միջոցով, զինված ուժերի մարտունակությունը սեղմ ժամկետում պետք է կտրուկ բարձրացնել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan