Ռուսական ուժերը շարժվել են դեպի հյուսիսային Սիրիա թուրքամետ ուժերի գործողությունները զսպելու նպատակով

Ռուսական ուժերը շարժվել են դեպի հյուսիսային Սիրիա թուրքամետ ուժերի գործողությունները զսպելու նպատակով

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.amՌուսական ռազմական ուժերի շարասյունը շարժվել է դեպի Սիրիայի հյուսիսային Ալ Ռաքքա նահանգում գտնվող Այն Իսա քաղաք, որտեղ վերջերս ավելացել էր լարվածությունը, հայտնում է almasdarnews.com լրատվական գործակալությունը:

Տեղական աղբյուրի համաձայն, ՌԴ ռազմական ոստիկանության ուժերը ճանապարհ են ընկել Հալեպից` իրենց հետ տալենով զրահամեքենաներ և անձնակազմ: Աղբյուրը հավելել է, որ Ռուսաստանի ռազմական ոստիկանությունն այստեղ է ուղարկվել` տարածքում իրենց ուժերն ամրապնդելու և հակամարտող կողմերի միջև բանակցություններ տանելու նպատակով:

Լրատվական գործակալությունը հիշեցնում է, որ անցնող մի քանի ամիսների ընթացքում Թուրքիայի աջակցությունը վայելող խմբավորումներն ակտիվացրել են գրոհները Սիրիայի դեմոկրատական բանակի ուղղությամբ` վերջինիս դրդելով ամրացնել իր ներկայությունը հյուսիսային Ալ Ռաքքա նահանգում:

Մի շարք բնակիչներ լքել են տարածքը` թուրքական զինուժի և նրանց դաշնակիցների կողմից ձեռնարկվող գնդակոծություններից և հրթիռային հարձակումներից խուսափելու նպատակով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում