1 օրում ԼՂ է վերադարձել 146 մարդ. ՌԴ ՊՆ

1 օրում ԼՂ է վերադարձել 146 մարդ. ՌԴ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.amՌուսական խաղաղապահ ուժերի և ռազմական ոստիկանության ուղեկցությամբ մեկ օրում Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 146 մարդ, որոնք ավելի վաղ լքել էին իրենց բնակավայրերը մարտական գործողությունների պատճառով: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

«Ընդհանուր առմամբ, ԼՂ է վերադարձել 48 հազար 840 մարդ»,- ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում:

Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները:

Իրականացվում է իրավիճակի շուրջօրյա դիտարկում և 23 դիտակետերում հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում