Պուտինն էրդողանի հետ քննարկել է Փաշինյանի և Ալիևի հետ հանդիպման արդյունքները․ Կրեմլ

Պուտինն էրդողանի հետ քննարկել է Փաշինյանի և Ալիևի հետ հանդիպման արդյունքները․ Կրեմլ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.amՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին տեղեկացրել է հունվարի 11-ին Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման հիմնական արդյունքների մասին, գրում է ria.ru-ն:

«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է հունվարի 11-ին Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության իրականացման ընթացքը քննարկած եռակողմ հանդիպման հիմնական արդյունքների մասին։ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր աջակցությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի ջանքերին, հանդես է եկել Ռուսաստանի և Թուրքիայի գործողությունների համակարգման շարունակման, այդ թվում՝ տարածաշրջանի տնտեսական զարգացման և փոխշահավետ նախագծերի առաջմղման օգտին», – ասված է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ:

Նշում է, որ «հեռախոսազրույցի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել փոխադարձ ապրանքաշրջանառության ավելացման հարցին, առանցքային ուղղություններով համագործակցության ընդլայնմանը, ինչպես նաև կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարին, ներառյալ՝ պատվաստանյութերի համատեղ արտադրության և օգտագործման պլանների իրագործմանը»։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում