AM | RU
USD
EUR
RUB

Զավակներին սպանեցին, հողերը տվեցին, հիմա էլ փորձում են զրկել ձայնի իրավունքից. Մ. Մինասյան

 

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, FacebookՍկզբում Նիկոլը նրանից վերցրեց լավ ապրելու հավատը, ապա գողացավ ազատ ապրելու հույսը։ Հետո խլեց հայրենիքի մի մասը, վերջում՝ որդուն։ Իսկ հիմա զրկում է ազատությունից։

Ես գրում եմ Գուրգեն Վարդանյանի մասին, որովհետև նա հավաքական կերպար է ու այն, ինչ կատարվում է նրա հետ, կարելի է պրոյեկտել ամբողջ ժողովրդի վրա։

Գուրգենին սկզբում ասացին, որ կառավարության դուռը ժողովրդինն է, հետևաբար՝ կուզի կջարդի, կուզի՝ ոչ։ Իսկ հիմա, երբ սեփական որդու կորստի ցավից ու չդադարող ստից հուսահատված, նա վնասեց ՊՆ դարպասը նրան նետեցին բանտ և սպառնում են 5-10 տարի զրկել ազատությունից:

Պատկերացնո՞ւմ եք հայրենիքին սեփական զավակին նվիրած, նրան խելագարի պես փնտրող մարդուն… ինչ-որ դարպաս վնասելու համար:

Իսկ թե ինչու են սա անում, շատ պարզ է։ Դավաճան վիժվածքի հաշվարկով՝ այդ մարդիկ պետք է վախենան և լռեն։ Նոյեմբերի 10-ից հետո այդ մարդիկ ընկան նիկոլական թակարդը և որոշեցին, որ իրենց պայքարը Նիկոլի դեմ չէ, ավելին՝ այն ապաքաղաքական է։

Իհարկե, Գուրգենին կարելի է հարցնել, օրինակ, ինչո՞ւ ընտրեց հենց ՊՆ դարպասը, որովհետև կոնկրետ այդ դարպասից ոչինչ կախված չէր և եթե պետք էր դուռ կոտրել, ապա դա Նիկոլի և Աննայի շքամուտքն է, որի հետևում է խեղվել Գուրգենի որդու ճակատագիրը:

Բայց այս գրառման հասցեատերը ոչ թե Գուրգեն Վարդանյանն է, այլ ՔԿ Երևանի քննչական վարչության պետը, որը Նիկոլի ուղիղ հրահանգով քրեական գործ է կարում ցավից կուրացած ու հայրենիքին իր ամենաթանկը տված մարդու դեմ: Այս քրեական գործի նպատակը Գուրգենին և մնացած ծնողներին լռեցնելն է: Զավակներին սպանեցին, հողերը տվեցին, հիմա էլ փորձում են զրկել ձայնի իրավունքից։ 

Վարչության պետը երևի լավ չի հասկանում, թե իրեն ինչ է սպասվում այդ սրբապղծությունը անելու դեպքում: Իսկ եթե հասկանալով է անում, թող չփոշմանի:

Նա և իր մեծ ընտանիքը կունեզրկվեն, ինքն անձամբ կպատժվի օրենքի ամբողջ խստությամբ և կհայտնվի այն բանտախցում, որում կլինեն Սասուն Խաչատրյանն ու Նիկոլի մյուս «դահիճները»։ Նա դեռ շանս ունի չասոցացվելու հոգեվարքի մեջ գտնվող դավաճանների հետ և դեռ ունի հնարավորություն մարդկային ողբերգությունը մահակ ու քաղաքական գործիք չդարձնելու:

Ես դիմում եմ նաև իմ իրավաբան ու իրավապաշտպան ընկերներին: Խնդրում և հորդորում եմ զբաղվել այդ մարդու իրավունքների պաշտպանությամբ։

Որդեկորույս հոր տառապանքների վրա ինքնահաստատվելը չի ներվելու: Սերունդներով պատասխան եք տալու:

Միքայել ՄԻՆԱՍՅԱՆ

Image may contain: fire and night

Լրահոս
«Փաստ». Խոստումների և իրականության անդունդը․ Փաշինյանը երեկ ԱԺ-ում շարունակում էր ծաղրել ժողովրդին ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 21 Փաշինյանը նպատակաուղղված հանրության մի հատվածին ակնհայտ մոլորության մեջ է գցում․ Տ․ Աբրահամյան Մեկնարկում է ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությունը. ՈՒՂԻՂ Ինչո՞ւ չեք պատասխանում Ալիևին. ԲՀԿ պատգամավորը՝ Փաշինյանին (տեսանյութ) Թրամփը լքել է Սպիտակ տունը Կառավարության անդամները պատասխանում են ԱԺ պատգամավորների հարցերին. ՈՒՂԻՂ Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների որոշման գործընթացը չունի լեգիտիմություն և պետք է անհապաղ դադարեցվի կամ վերանայվի․ ՄԻՊ Ո՞րն է Արցախի հարցում Հայաստանի դիրքորոշումը. պատասխանում է նախարարը «Կարմիր գծերը» Երևանի 10 վարչական շրջանում կվերացվեն Նարինե Խաչատուրյանն ազատվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից Սա մեր դիվանագիտության ավերված լինելու վառ ապացույցն է. Միքայել Մինասյան Ադրբեջանում հիշել են Փաշինյանի վաղեմի հոդվածը Հայկական կողմի համար կենսական անհրաժեշտություն ունի Ռուսաստանի հետ գործողությունների համակարգումը. Հրանտ Մելիք-Շահնազարյան Լարսի ռուսական հատվածում կուտակված է 730 բեռնատար ավտոմեքենա Արթուր Վանեցյանի կուսակցության խոսնակին հրավիրել են ԱԱԾ` բացատրություն տալու Տրանսպորտային միջոցների տեխզննության անցկացման պարբերականությունը կփոխվի Արցախի բնակիչներին պատվաստելու համար Պետդուման կդիմի կառավարությանը ՀՀ կառավարության մոտեցումն ընդունելի չէ, պետք է հրապարակվի Ադրբեջանում գտնվող հայ գերիների թիվը․ ՄԻՊ ԱԺ նիստը՝ ուղիղ Ջաբրայիլում հայտնաբերվել է 1 զինծառայողի աճյուն.այսօր որոնումներ չեն իրականացվի «Իրավունք». Գու­ցե իսկապես մեր սխալներն այնքան շատ են, որ այլևս չպետք է զբաղեցնենք իշխանությունը․ «Իմ քայլի» պատգամավոր Իշխան Սաղաթելյանի պատասխանը Արցախի նախագահին «Հրապարակ». Մարդիկ հրաժարվում են այս իշխանության կազմում պաշտոն զբաղեցնելուց «Հրապարակ». Ովքեր են կողմ եղել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու համար քննիչ հանձնաժողով ստեղծելու առաջարկին «Ժողովուրդ». «Իմ քայլի» պատգամավորը՝ Լավրովի հայտարարության մասին «Ժողովուրդ». «Կանաչ կլիմայի հիմնադրամ»-ից տարածաշրջանում Հայաստանն առա­ջինն է ստացել դրամաշնորհ «Ժողովուրդ». Ի՞նչ պատմությունների մեջ է Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավոն ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 20 Հայաստանի մի շարք ավտոճանապարհներ փակ են ԱՄՆ-ն Հայաստանում պատրաստվում է նոր «գունավոր հեղափոխության» Արցախում պետական կառավարման համակարգը օր օրի քայքայվում է. Ա. Ղարամյան Արցախահայությունն իր թիկունքում պետք է զգա 10 մլն հայության շունչը. Ի. Սաղաթելյան Եթե պետք է ամեն ինչում իրենց հղում ՌԴ-ին, ապա դո՞ւք ում եք պետք Ի՞նչ է հայտնի Կարսում թուրք-ադրբեջանական զորավարժության մասին Որոնողական աշխատանքների ժամանակ ականի պայթյունից երկու փրկարար է վիրավորվել Կա վտանգ, որ Արսեն Թորոսյանը ուշադրության կենտրոնում է պահելու առողջապահության ոլորտը. Սոֆյա Հովսեփյան (տեսանյութ) «Հայրենիքի փրկության շարժումը» հաղորդագրություն է տարածել Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Մահացել է արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan