«Հրապարակ». Օրերս Գերմանիայից վերադարձած Սեյրան Սարոյանի առողջական վիճակը կրկին վատացել է

«Հրապարակ». Օրերս Գերմանիայից վերադարձած Սեյրան Սարոյանի առողջական վիճակը կրկին վատացել է

«Առողջական խնդիրներով մեկուկես ամիս Գերմանիայում բուժվող Սեյրան Սարոյանը մի քանի օր առաջ վերադարձել է։

Գեներալի մոտ տարեվերջին կտրուկ սրվել էին առողջական խնդիրները, երկար տարիների անոթային հիվանդությունը սպառնում էր անգամ նրա կյանքին։ Վերադարձի առաջին օրը նա իրեն բավականին առույգ է զգացել, մտերիմներին հայտնել է, որ ամբողջությամբ առողջացել է, սակայն 2 օր անց ինքնազգացողությունը վատացել է, և նախօրեից գտնվում է Իզմիրլյան կենտրոնում։

Ի դեպ, «Նաիրի» ԲԿ-ի ռեանիմացիայի բաժնում է գտնվում նաև նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանը՝ կորոնավիրուսի բարդացած ընթացքով»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում